From Wikipedia, the free encyclopedia
Էումիր Ֆելիքս Մարսյալ (իսպ.՝ Eumir Felix Marcial, հոկտեմբերի 29, 1995, Զամբոանգա, Zamboanga Peninsula, Ֆիլիպիններ), ֆիլիպինցի բռնցքամարտիկ[1][2], որը հանդես է գալիս միջին քաշային կարգում։ Աշխարհի չեմպիոն, 2020 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2019 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, 2015 թվականի Ասիայի առաջնության արծաթե մեդալակիր, 2018 թվականի Ասիայի խաղերի մեդալակիր։
Էումիր Մարսյալ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | բռնցքամարտիկ |
Երկիր՝ | Ֆիլիպիններ |
Ծննդյան ամսաթիվ՝ | հոկտեմբերի 29, 1995 (28 տարեկան) |
Ծննդավայր՝ | Զամբոանգա, Zamboanga Peninsula, Ֆիլիպիններ |
Էումիր Ֆելիքս Մարսյալը հանդես է գալիս միջին քաշային կարգում։ Սիրողական բռնցքամարտում հանդես է գալիս 2011 թվականից։
Բանգկոկում 2015 թվականի Ասիայի առաջնությունում դարձել է մայրցամաքի փոխչեմպիոն[3]՝ եզրափակիչում պարտվելով ղազախ բռնցքամարտիկ Դանիյար Ելեուսինովին։
2018 թվականին մասնակցել է Ասիական ամառային խաղերին, որոնք անցկացվել են Ջակարտայում։ Միջին քաշային կարգում կարողացել է նվաճել բրոնզե մեդալ։
Եկատերինբուրգում ընթացող աշխարհի առաջնությունում Էումիրը հասել է եզրափակիչ, որտեղ պարտվել է ռուս բռնցքամարտիկ Գլեբ Բաքշիին՝ նվաճելով արծաթե մեդալ[4][5]։
Էումիրը մասնակցել է 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերին[6], որտեղ հաղթել է Ալժիրի ներկայացուցիչ Յունես Նեմոուչիին[7] և հայ Արման Դարչինյանին[8], սակայն կիսաեզրափակչում զիջել է ուկրաինացի Ալեքսանդր Խիժնյակին և արժանացել բրոնզե մեդալի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.