From Wikipedia, the free encyclopedia
Էպիմեթևս (հին հունարեն՝ Ἐπιμηθεύς - «ուշացած մտքով ուժեղ, ուշ մտածող»), հին հունական դիցաբանությունում[6] տիտան, տիտան Հապետոսի և Կլիմենեի որդին (ըստ Ապոլլոդորոսի՝ Ասիայի)[7], Պրոմեթևսի, Ատլասի և Մենետիոսի եղբայրը։
Էպիմեթևս | |
---|---|
Տեսակ | տիտաններ |
Դիցաբանություն | Հունական դիցաբանություն |
Սեռ | արական |
Ծնվել է | Lua error in Մոդուլ:Wikidata/date at line 430: attempt to concatenate local 'result' (a nil value). |
Հայր | Հապետոս[1][2][3] |
Մայր | Կլիմենե |
Քույր/Եղբայր | Ատլաս[4], Մենետիոս և Պրոմեթևս[1][5] |
Ամուսին | Պանդորա[1] |
Զավակներ | Պյուրրա և Prophasis? |
Epimetheus Վիքիպահեստում |
Իր բնավորությամբ Էպիմեթևսը եղբոր՝ Պրոմեթևսի լրիվ հակադրությունն է, վախկոտ է և անմիտ։ Չի լսում Պրոմեթևսի խորհուրդը՝ չընդունել ոչ մի նվեր աստվածներից, որոնց վրեժխնդրությունից պետք է վախենալ[8], և ընդունում և ապա ամուսնանում է Զևսի ստեղծած ու ուղարկած աղջկա՝ Պանդորայի հետ[9]. մի արարք, որը մարդկանց բերում է դժբախտություն և չարիք։ Պանդորան բացում է Զևսի նվիրած արկղը և ազատ է արձակում դրանում պահված մարդկային չարիքները[10]։
Ըստ Պրոտագորասի առասպելի՝ Էպիմեթևսը կենդանիների տարբեր հատկություններ ուներ, սակայն դրանցից ոչ մեկը չի թողել մարդկանց[11]։
Էպիմեթևսի և Պանդորայի ամուսնությունից ծնվում է դուստր՝ Պիրրա անունով, որը դառնում է Դևկալիոնի կինը[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.