Էպինեֆելուս
From Wikipedia, the free encyclopedia
Էպինեֆելուս (լատին․՝ Epinephelus), քարե պերկեսների (Serranidae) ընտանիքին պատկանող ձկների տեսակ։ Գոյություն ունի ընդհանուր 100 տեսակ, որոնք տարածված են հիմնականում Հնդկական և Խաղաղօվկիանոսյան շրջաններում. 8 տեսակ հանդիպում ենք Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում, 11 տեսակ արևմտյան Ատլանտիկայում և 9 տեսակ արևելյան Ատլանտիկայում և Միջերկրական ծովում։ Ունեն վառ և զանազան երանգավորում՝ սև ֆոնի վրա մեծ թվով վառ խալեր, գծեր և կետեր։ Էպինեֆելուսների երանգավորումը շատ փոփոխական է, այն կարող է փոխվել որոշակի իրավիճակներից և շրջակա պայմաններից։
Էպինեֆելուս | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||
Epinephelus
| ||||||||||||||||
|
Էպինեֆելուսը գիշատիչ է ամենաշարժ վերին ծնոտով, որը խողովակի ձև է ստանում բերանը բացելուց։ Բերանի նման կառուցվածքն էպինեֆելուսներին թույլ է տալիս ուժով ներքաշել որսը։ Սնվում են փոքր շնաձկներով, ձկներով, օմարներով, կատվաձկներով, ծովային երիտասարդ կրիաներով։
Ձկների երկարությունը տատանվում է 20 սմ-ից մինչև 2,5 մետր, մարմնի քաշը՝ 100 գ-ից մինչև 450 կգ։ Հնդկական և Խաղաղ օվկիանոսների արևադարձային հատվածներում բնակվում է հսկայական Epinephelus lanceolatus, որի երկարությունը 270 սմ է, իսկ քաշը՝ 400 կգ։ Ատլանտյան օվկիանոսում բնակվում է Epinephelus itajara, 250 սմ երկարությամբ և 455 կգ քաշով։
Որոշ տեսակներ ունեն արդյունաբերական նշանակություն։ Որոշ երկրներում դրանք բուծվում են ակվամշակույթում։