From Wikipedia, the free encyclopedia
Էպուաս (ֆր.՝ Époisses), ֆրանսիական փափուկ պանիր՝ պատրաստված կովի կաթից։
Էպուաս Époisses | |
---|---|
Տեսակ | ֆրանսիական պանիր, պանիր կովի կաթից, լվացած կեղևով փափուկ պանիր, արտադրական պանիր և ագարակի պանիր |
Առաջացման երկիր | Ֆրանսիա |
Տարածաշրջան | Էպուաս, Կոտ դ'Օր |
Կաթ | կովի կաթ |
Պաստերիզացում | ոչ |
Կազմվածք | փափուկ, լվացազատված կեղևով |
Հասունացման ժամանակաշրջան | 8-9 շաբաթ |
Սերտիֆիկացում | Appellation d'origine contrôlée (1991) |
Քաշ | 750-1100 գրամ 250—350 գրամ |
Ձև | սկավառակաձև գլուխ |
Époisses (cheese) Վիքիպահեստում |
Էպուաս պանրատեսակը հորինել են ցիստերիանական վանական-ճգնավորները։ 1968 թվականին ստեղծվել է «Էպուասի պաշտպանության խորհուրդը»[1]։ 1991 թվականին էպուասը սերտիֆիկացվեց Appellation d'origine contrôlée կողմից։
Մեկ գլուխ պանիր ստանալու համար անհրաժեշտ է շուրջ երկու լիտր կովի կաթ։ Կաթի պատրաստման ժամանակ դրանում ավելացնում են մի քիչ խմորիչ, որի պատճառով պանիրը սկսում է դանդաղորեն թթվել։ 16-24 ժամ անց ձևավորվում է մակարդը, որը տեղափոխում են հատուկ պանրի համար նախատեսված կաղապարների մեջ։ Այդտեղ մնում է այնքան ժամանակ, մինչև սիճուկը լրիվ չի քամվում։ Հետո պանիրն հանում են կաղապարներից, աղ են անում, և տեղադրում փայտե վանդակների վրա մինչև հասունացումը։ Առաջին շաբաթում օրը երկու-երեք անգամ կեղևը լվացվում է աղաջրով։ Դրանից անմիջապես հետո, որբ կեղևը ստանում է կարմրավուն երանգավորում, ջրի մեջ ավելացնում են բուրգունդական Marc de Bourgogne օղի և կրկին լվանում պանրի կեղևը։ Պանիրը հասունանում է 5-8 շաբաթների ընթացքում։
Պանրի գլուխները ունեն սկավառակի տեսք և լինում են երկու տեսակի՝ մեծ շառավղով՝ 16,5-19 սմ, որի բարձրությունը 3-4,5 սմ է, իսկ զանգվածը՝ 700—1100 գրամ։ Եվ մյուս տեսակը փոքրն է՝ 9,5-11,5 սմ շառավղով, 3-4,5 սմ բարձրությամբ և 250—350 գրամ զանգվածով։ Գլուխը պատված է ողորկ և փայլուն կեղևով, որի տակ գտնվում է նրբահամ միջուկը՝ վառ բեժագույն, որն ունի անկրկնելի բուրմունք։ Երիտասարդ պանրատեսակի կեղևը ունի փղոսկրի երանգ, իսկ հներինը՝ կարմիր աղյուսագույն։
Էպուաս պանիրը կտրատում են չորս մասերի և ուտում են աղանդերային գդալներով։ Պանրի հետ օգտագործում են թեթև բուրգունդական գինիներ կամ էլ կիսաքաղցր սպիտակ Chablis և Sauternes գինիներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.