From Wikipedia, the free encyclopedia
Էռնեստ Հենրի Ստարլինգ (անգլ.՝ Ernest Henry Starling (ապրիլի 17, 1866[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - մայիսի 2, 1927[4][1][2][…], Քինգստոն, Ճամայկա), անգլիացի ֆիզիոլոգ։
Էռնեստ Հենրի Ստարլինգ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 17, 1866[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Մահացել է | մայիսի 2, 1927[4][1][2][…] (61 տարեկան) |
Մահվան վայր | Քինգստոն, Ճամայկա |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Լոնդոնի համալսարան |
Մասնագիտություն | ֆիզիոլոգ և բժիշկ |
Աշխատավայր | Լոնդոնի համալսարանի քոլեջ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա և Բելգիայի թագավորական բժշկական ակադեմիա |
Ernest Starling Վիքիպահեստում |
Ավարտել է Լոնդոնի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1886 թվականին)։ Աշխատել է Բրեսլավլում, Փարիզում։ 1899-1923 թվականներին եղել է Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր։ Աշխատանքները վերաբերում են արյան շրջանառության, ավշագոյացման, երիկամների ֆունկցիաների, ենթաստամոքսային գեղձի հյութազատության հարցերին։ 1902 թվականին Բեյլիսի հետ հայտնաբերել է սեկրետինը և 1905 թվականին մուծել «հորմոն» հասկացությունը։ Առաջարկել է (Ի․ Պավչովից և Ն․ Չիստովիչից անկախ) սիրտ-թոքային պատրաստուկի լայն տարածում գտած ձևափոխություն, որը նրան հնարավորություն է տվել պարզել մեկուսացած սրտի գործունեության մի շարք օրինաչափություններ։ Հաստատել է սրտի մկանաթելերի երկարության և կծկման էներգիայի կապը (Ստերլինգի օրենք)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.