Էսթեր Լեդեցկա
From Wikipedia, the free encyclopedia
Էսթեր Լեդեցկա[4] ( չեխ․՝ Ester Ledecká. մարտի 23, 1995(1995-03-23)[2][3][1], Պրահա, Չեխիա[2][1]), չեխ սնոուբորդիստուհի և լեռնադահուկորդուհի, եռակի օլիմպիական չեմպիոնուհի (երկու անգամ՝ սնոուբորդով զուգահեռ հսկա ոլորավայրէջքում / սլալոմում, մեկ անգամ՝ լեռնադահուկային սպորտում՝ սուպեր-G-ում՝ գերհսկա ոլորավայրէջքում)։ Բացի այդ՝ աշխարհի կրկնակի չեմպիոնուհի է սնոուբորդի զուգահեռ մրցաձևերում, այդ նույն մրցաձևերում աշխարհի գավաթի խաղարկությունների քառակի հաղթող, Snowboard World Cup փուլերի բազմակի հաղթող։ Պատմության մեջ առաջին կինն է, ով օլիմպիական ոսկի է նվաճել նույն ձմեռային խաղերում երկու տարբեր մրցաձևերում[5] (դահուկորդուհի և բիաթլոնիստուհի Անֆիսա Ռեզցովան նախկինում դրան հասել էր երկու տարբեր ձմեռային խաղերում)։
Էսթեր Լեդեցկա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական[1] |
Բնօրինակ անուն՝ | չեխ․՝ Ester Ledecká |
Մասնագիտացում՝ | snowboarder, լեռնադահուկորդ և դահուկորդ |
Երկիր՝ | Չեխիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | մարտի 23, 1995(1995-03-23)[2][3][1] (29 տարեկան) |
Ծննդավայր՝ | Պրահա, Չեխիա[2][1] |
173 սանտիմետր | |
Քաշ՝ | 68 կիլոգրամ |
Պարգևներ |
2018 թվականի դեկտեմբերի 21-ին Էսթեր Լեդեցկան Չեխիայում ճանաչվել է տարվա մարզուհի[6]։