Էսպերանտո
From Wikipedia, the free encyclopedia
Էսպերանտո, արհեստական կառուցված լեզու, որը միջազգային օժանդակ լեզուներից ամենալայն տարածումն է գտել աշխարհում։ Անունը սերում է «Դոկտոր Էսպերանտո» կեղծանունից. այդ անվամբ էր լեզվի ստեղծողը՝ Լ․Լ․ Զամենհոֆը, հրապարակել իր Unua Libro գիրքը 1881 թ.՝ հիմք դնելով լեզվի տարածմանը։ Անվանումն էսպերանտո լեզվով նշանակում է «հույս ունեցող»։ Զամենհոֆի նպատակն էր ստեղծել պարզ և ճկուն լեզու իբրև համատարած երկրորդ լեզու, որը կնպաստեր խաղաղությանն ու միջազգային համերաշխությանը։
Էսպերանտո | |
---|---|
Տեսակ | պլանային լեզու, միջազգային օժանդակ լեզու, ապոստերիորի լեզու, արհեստական լեզու և կենդանի լեզու |
Երկրներ | Էսպերանտո համայնք |
Խոսողների քանակ | 2 000 000 ± 1 000 000 մարդ (2015)[1] |
Վերահսկող կազմակերպություն | Էսպերանտոյի ակադեմիա |
Գրերի համակարգ | լատինական այբուբեն[2] |
IETF | eo |
ԳՕՍՏ 7.75–97 | эсп 845 |
ISO 639-1 | eo |
ISO 639-2 | epo |
ISO 639-3 | epo |
Վիքիքաղվածք | Էսպերանտո |
Esperanto Վիքիպահեստում |
Չնայած նրան, որ լեզուն ոչ մի պետության կողմից մինչ օրս չի ընդունվել որպես պաշտոնական լեզու, էսպերանտո իմացողների հանրության թվաքանակը գնահատվում է 100,000-ից մինչև 2 միլիոն։ Որոշ տվյալներով, աշխարհում կա էսպերանտոյի մոտ 1,000 բնածին լեզվակիր[3]։
Այսօր Էսպերանտոն կիրառվում է բազմաթիվ բնագավառներում, այդ թվում որպես ճանապարհորդական լեզու, մշակութային շփման, հաղորդակցման, գրականության և այլ լեզուների ուսուցման համար դյուրին միջոց։ Որոշ պետական կրթական համակարգեր առաջարկում են էսպերանտոյի դասեր, և կան փաստեր, որ էսպերանտոյի ուսուցանումը կարող է հանդիսանալ օգտակար նախապատրաստում ապագայում այլ լեզուներ սովորելու գործում։