արգենտինացի իրավապաշտպան From Wikipedia, the free encyclopedia
Էստելա Բարնես դե Կարլոտտո (իսպ.՝ Enriqueta Estela Barnes de Carlotto, հոկտեմբերի 22, 1930, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի իրավապաշտպան, «Պլասա դե Մայո»-ի տատիկների ղեկավարը[5][6]։
Էստելա Բարնես դե Կարլոտտո իսպ.՝ Enriqueta Estela Barnes de Carlott | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 22, 1930 |
Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Ազգություն | արգենտինացի |
Մասնագիտություն | մարդու իրավունքների պաշտպան |
Ամուսին | Գուիդո Կարլոտտո |
Զբաղեցրած պաշտոններ | պրոֆեսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Պլասա դե Մայոյի տատիկներ[2][3] |
Երեխաներ | Ռեմո Կառլոտո և Laura Carlotto?[4] |
Estela de Carlotto Վիքիպահեստում |
Էնրիկետա Էստելա Բուրնեսը (հետագայում՝ Էստելա Բարնես դե Կարլոտտո) ծնվել է 1930 թվականին Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում՝ անգլիական ծագումով ընտանիքում։
1940 թվականին նա իր ընտանիքի հետ տեղափոխվել է Լա Պլատա, իսկ 1950 թվականից դարձել տեղի հիմնական դպրոցներից մեկի ուսուցիչ։
Նա դասավանդել է Բրենդսենում, իսկ ավելի ուշ նաև Լա Պլատայում, որտեղ նա ի վերջո դարձել է դպրոցի տնօրենը։ Այնտեղ նա ամուսնացել է Գուիդո Կարլոտտոյի հետ, ով եղել է տեղի խանութներից մեկի սեփականատերը։ Իրենց ամուսնական կյանքի ընթացքում ունեցել են չորս երեխաներ։
Նրա մի դուստրը՝ Լաուրա Էստելա Կարլոտտոն եղել է Լա Պլատայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանող և պերոնիստների երիտասարդական շարժման անդամ։
Էստելա Բարնես դե Կարլոտտոն ակտիվ գործունեություն է ծավալում որպես իրավապաշտպան և տարբեր քաղաքական հարթակներում պաշտպանում արգենտինացի և իսպանախոս կանանց շահերը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.