Էստոնիայի վարչական բաժանում
From Wikipedia, the free encyclopedia
Էստոնիան բաժանվում է 15 նահանգների (էստ․՝ maakond, մաակոնդ), որոնք գլխավորում են Կառավարության կողմից նշանակվող ավագները (էստ․՝ maavanem, մաավանեմ)։ Իրենց հերթին նահանգները բաժանվում են երկու տիպի մունիցիպալիտետների՝ քաղաքների և (էստ․՝ linn) շրջանների (էստ․՝ vald)։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նաև գոյություն ունի ավանային շրջան (էստ․՝ alevvald) մունիցիպալ կազմավորման տիպ, որի կազմի մեջ մտնում է և որի տարածքը կազմավորում է միայն մեկ ավան։ Էստոնիայում կա 6 ավանային շրջան՝ Աեգվիյդու, Յարվականդի, Կոխտլա Նիմմե, Լավասսաարե, Տոոտսի և Վյանդրա։
Այսօր[ե՞րբ] Էստոնիայում կա 227 մունիցիպալիտետ, որոնք գլխավորում են շրջանային ավագները (էստ․՝ vallavanem) կամ քաղաքների քաղաքապետները (էստ․՝ linnapea)։ Տալլինը բաժանվում է ներքաղաքային վարչատարածքային միավորների՝ քաղաքամասերի (էստ․՝ linnaosa)։ Քաղաքամասի վարչությունը գլխավորում է քաղաքամասի ավագը (էստ․՝ linnaosavanem)։