Էստուդիանտես ԲԱ
From Wikipedia, the free encyclopedia
«Էստուդիանտես բասկետբոլային ակումբ» (իսպ. անվանում՝ Club Baloncesto Estudiantes, S.A.D.), հայտնի նաև որպես «Տուենտի Մովիլ Էստուդիանտես» (Tuenti Móvil Estudiantes), իսպանական պրոֆեսոնալ բասկետբոլային ակումբ, որը հանդես է գալիս Իսպանիայի ACB լիգայում։ Տեղակայված է Երկրի մայրաքաղաք Մադրիդում։ Տան հանդիպումներն անցկացնում է «Պալասիո դե Դեպորտես դե լա Կոմունիդադ դե Մադրիդ»[1] մարզապալատում։ Հիմնադրվել է 1948 թվականին։ Ակումբը 3 անգամ նվաճել է Իսպանիայի գավաթը, ինչպես նաև հասել մինչև 2004 թվականի ACB լիգայի գերեզրափակիչ։
Արագ փաստեր
Էստուդիանտես | ||||
Լիգաներ | ACB | |||
Հիմնադրում | 1948 | |||
Պատմություն | Ռամիրո դե Մաեզտու (1948) Էստուդիանտես ԲԱ (1948–այժմ) | |||
Մարզադաշտ | Պալասիո դե Դեպորտես դե լա Կոմունիդադ դե Մադրիդ (տարողությունը՝ 15 000) | |||
Տեղագրություն | Մադրիդ, Իսպանիա | |||
Ակումբի գույներ | Բաց Կապույտ, սև | |||
Նախագահ | Խուան Ֆրանսիսկո Գարսիա | |||
Գլխավոր մարզիչ | Չուս Վիդոռետա | |||
Առաջնություններ | 3 Իսպանիայի գավաթ | |||
Կայք | ||||
Համազգեստ | ||||
|
Փակել