Էրատո
From Wikipedia, the free encyclopedia
Էրատո, Հայոց թագուհի մ.թ.ա. 8-ից 5 թվականներին և մ.թ.ա. 2-ից մ.թ. 1 թվականներին։ Արտաշեսյան արքայատոհմի վերջին գահակալը, Տիգրան Գ-ի դուստրը։ Եղբոր՝ Տիգրան Դ-ի հետ ժառանգեց հոր գահը։ Հռոմի Օգոստոս կայսրը մ.թ.ա. մոտ 5 թ. բռնությամբ Հայոց գահին նստեցրեց Արտավազդ Գ-ին, իսկ Տիգրան Դ-ն և Էրատոն այդ ժամանակ խույս տվեցին դեպի Պարսկաստան և քաղաքական ապաստան գտան այնտեղ։ Հայերն ապստամբեցին և Պարթևստանի Հրահատ Ե արքայի սատարմամբ՝ մ.թ.ա. 2 թ Էրատոն և իր եղբայր Տիգրան Դ-ն վերահաստատեցին Հայոց գահին։ Մ.թ. 1 թ Հայաստան ներխուժած հյուսիսի լեռնականների հետ ընդհարման ժամանակ Տիգրան Դ զոհվեց։ Էրատոն հրաժարվեց թագավորելուց։ Հռոմից դժգոհ հայ ավագանին մ.թ. մոտ 6 թ վերստին գահին նստեցրեց Էրատոյին, որը, սակայն, մ.թ. 12-ին գահազրկվեց։ Էրատոյի և Տիգրան Դ-ի անունով պահպանվել են պղնձե դրամներ[1]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էրատո (այլ կիրառումներ)