Էրիխ Վայտներտ - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Էրիխ Վայտներտ.

Էրիխ Վայտներտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էրիխ Վայտներտ
գերմ.՝ Erich Weinert
Ծննդյան անունգերմ.՝ Erich Bernhard Gustav Weinert
Ծնվել էօգոստոսի 4, 1890(1890-08-04)[1][2][3][…]
ԾննդավայրՄագդեբուրգ, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն[4]
Վախճանվել էապրիլի 20, 1953(1953-04-20)[4][1][2][…] (62 տարեկան)
Վախճանի վայրԲեռլին, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն[4]
ԳերեզմանՍոցիալիստների հուշահամալիր
Մասնագիտությունթարգմանիչ, գրող, Դիմադրության մարտիկ, բանաստեղծ և հեղինակ-կոմպոզիտոր
Լեզուգերմաներեն[1]
Քաղաքացիություն
 Գերմանիա
Անդամակցություն«Ազատ Գերմանիա» ազգային կոմիտե
ԿուսակցությունԳերմանիայի կոմունիստական կուսակցություն
ՊարգևներԳԴՀ ազգային մրցանակ և honorary citizen of Magdeburg?
ԱմուսինԼի Վայտներտ
Erich Weinert Վիքիպահեստում

էրիխ Վայտներտ (գերմ.՝ Erich Weinert, օգոստոսի 4, 1890(1890-08-04)[1][2][3][…], Մագդեբուրգ, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն[4] - ապրիլի 20, 1953(1953-04-20)[4][1][2][…], Բեռլին, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն[4]), գերմանացի բանաստեղծ։

Կենսագրություն

Ավարտել է Բեռլինի կիրառական արվեստների բարձրագույն դպրոցը (1912 թվականին)։ ԳԿԿ անդամ 1929 թվականից։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է զինվոր, մերձեցել հեղափոխական շարժմանը։ Գրական գործունեությունն սկսել է 1921 թվականին։ 1920-ական թվականների կեսից իր ստեղծագործունությունը կապել է գերմանական պրոլետարիատի պայքարի հետ։ Ֆաշիստական հեղաշրջման պատճառով տարագրվել է (1933 թվականին) Շվեյցարիա, ապա՝ ԽՍՀՄ։ 1934 թվականին հրատարակել է «Գետաքարեր» և «Կգա օրը» հակաֆաշիստական բանաստեղծությունների ժողովածուները։ 1937 թվականին Իսպանիայում եղել է 11-րդ ինտերնացիոնալ բրիգադի քաղաշխատող։ Այդ ժամանակ գրված բանաստեղծություններն ամփոփված են «Կամարադաս» (1951 թվականին) գրքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Վայտներտը գլխավորել է (1943-1945 թվականներին) «Ազատ Գերմանիա» հակաֆաշիստական կոմիտեն, եղել խորհրդա-գերմանական Վայներտ Կ․ Հ․ Վայնո ռազմաճակատի առաջավոր գծում։ Ռադիոյով դիմել է գերմանական զինվորներին, Վայտներտ «Հիշիր Ստալինգրադը» (1943 թվականին) ճակատային օրագրի, «Մահ հանուն հայրենիքի» (1942 թվականին), «Նպատակահարմարություն» (1942 թվականին) պատմվածքների, ինչպես նաև մեկ գործողությամբ պիեսների, «Ընդդեմ իսկական թշնամու» (1944 թվականին) բանաստեղծությունների ժողովածուի և այլ գործերի հեղինակ է։ 1946 թվականին վերադարձել է հայրենիք՝ նվիրվել Գերմանիայի դեմոկրատ, վերածնման գործին։ 1949 թվականին և 1952 թվականին արժանացել է Ազգային մրցանակի, ընտրվել խորհրդային գերմանական ակադեմիայի անդամ։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Берлинская академия художеств — 1696.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Вайнерт Эрих // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 258
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Էրիխ Վայտներտ
Listen to this article