From Wikipedia, the free encyclopedia
Էրիկ Ալին Քորնել (անգլ.՝ Eric Allin Cornell, դեկտեմբերի 19, 1961[1][2][3], Պալո Ալտո, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ) ամերիկացի ֆիզիկոս է, 2001 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր (Կարլ Վիմանի և Վոլֆգանգ Քեթերլեի հետ) «Ալկալիների ատոմների նոսր գազերում Բոզե-Այնշտայնի կոնդենսատ ստանալու և կոնդենսատների հատկությունների հիմնարար հետազոտությունների համար»[13]։
Էրիկ Ալին Քորնել անգլ.՝ Eric Allin Cornell | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 19, 1961[1][2][3] (62 տարեկան) Պալո Ալտո, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Բնակության վայր(եր) | Բոուլդեր |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | ֆիզիկոս, համալսարանի դասախոս և ակադեմիկոս |
Հաստատություն(ներ) | Սթենֆորդի համալսարան, Ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ, Լաբորատոր աստղաֆիզիկայի միացյալ ինստիտուտ և Բոուլդերի Կոլորադոյի համալսարան[4] |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[5] և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ալմա մատեր | Սթենֆորդի համալսարան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Cambridge Rindge and Latin School? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Եղել է գիտական ղեկավար | Հուանչիան Լոհ |
Պարգևներ | |
Կայք | experts.colorado.edu/display/fisid_100112(անգլ.) |
Eric Allin Cornell Վիքիպահեստում |
2000 թվականից ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ է[14]
Էրիկ Քորնելը ծնվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շինարարական գիտությունների պրոֆեսորի և անգլերենի ուսուցչի ընտանիքում։ Նա ֆիզիկա է սովորել Սթենֆորդի համալսարանում և 1985 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է Քեմբրիջ քաղաքում, որտեղ ապրել է երկու տարեկանից։ Աշխատել է Դեյվիդ Փրիթչարդի հետ՝ որոշելու։ 1990 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ Հետաքրքիր, որ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից Քորնելի հեռանալուց հետո Փրիթչարդի խմբին միացել է Վոլֆգանգ Քեթերլեն, ում հետ Քորնելը հետագայում կիսել է Նոբելյան մրցանակը։
Ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտում Քորնելը դիմել է Դեյվ Ուայնլենդի խմբում փոսթդոկի պաշտոնի համար, սակայն չի հաստատվել։ Փոխարենը նրան խորհուրդ են տվել միանալ Կարլ Վիմանի խմբին, ով աշխատում էր Բոլդերի Ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտում։ Երկամյա ասպիրանտուրան ավարտելուց հետո նա մնացել է այնտեղ աշխատելու՝ որպես ասիստենտ։ 1995 թվականին դարձել է պրոֆեսոր, 1994 թվականից Ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի անդամ է։
1995 թվականին Քորնելն ամուսնացավ Սելեստ Լանդրիի հետ, ում ճանաչում էր ավելի քան 10 տարի, երբ դեռ Սթենֆորդում էր։ Նրանք ունեն երկու դուստր՝ Էլիզան և Սոֆյան։
2004 թվականին նրա ձախ ձեռքը անդամահատվել է նեկրոտիկ ֆասցիիտ վարակի պատճառով։ 2006 թվականին նա վերադարձել է աշխատանքի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.