արգենտինացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Էրիկ Մանուել Լամելա (իսպ.՝ Erik Manuel Lamela, մարտի 4, 1992[1][2][3], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, անգլիական «Տոտտենհեմ Հոտսպուր» ֆուտբոլային ակումբի և Արգենտինայի ազգային հավաքականի կիսապաշտպան։
Էրիկ Լամելա իսպ.՝ Erik Lamela | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Էրիկ Մանուել Լամելա Կորդերո | ||
Քաղաքացիությունը | Արգենտինա | ||
Ծննդյան ամսաթիվ | Մարտի 4, 1992 | ||
Ծննդավայր |
Ֆլորիդա, Բուենոս Այրես, Արգենտինա | ||
Հասակ | 183 սմ | ||
Քաշ | 72 կիլոգրամ | ||
Դիրք | Հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Տոտտենհեմ | ||
Համար | 11 | ||
Պատանեկան կարիերա | |||
2000—2009 | Ռիվեր Փլեյթ | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2009–2011 2011-2013 2013- |
Ռիվեր Փլեյթ Ռոմա Տոտտենհեմ |
36 (4) 62 (21) 26 (5) | |
Ազգային հավաքական‡ | |||
2011– 2011– |
Արգենտինա Մ-20 Արգենտինա |
4 (3) 5 (1) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Էրիկ Մանուել Լամելան ծնվել է 1992 թվականի մարտի 4-ին Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում։ Հայրը նախկին ֆուտբոլիստ Խոսե Լամելան է, մոր անունը Միրիամ է։ Ունի 2 եղբայր՝ Աքսելը և Բրայենը [4][5][6]:
8 տարեկան հասակից հաճախել է «Ռիվեր Փլեյթ» ֆուտբոլային դպրոց։ 2004 թվականին, երբ 12 տարեկան էր, Լամելայով հետաքրքրվում էր «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը։
«Բարսելոնայի» ղեկավարությունը համաձայնության է գալիս Լամելայի ծնողների հետ և նրանց առաջարկում է տուն, աշխատանք [7][8], բայց ինչ-ինչ պատճառներով «Բարսելոնա» ՖԱ-ի տնօրենը փոխում է որոշումը և Լամելան չի տեղափոխվում «Բարսելոնա» ՖԱ։
16 տարեկան հասակում Լամելան արդեն հանդես էր գալիս «Ռիվեր Փլեյթ» ՖԱ-ում և մասնակցում էր «Cobham Cup» մրցաշարին։
«Cobham Cup» մրցաշարի եզրափակիչ խաղում «Ռիվեր Փլեյթ» ՖԱ-ն հաղթանակ է տանում լոնդոնյան «Չելսիի» նկատմամբ (2:0)[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.