Էրիկ Կլեպտոն
From Wikipedia, the free encyclopedia
Էրիկ Պատրիկ Կլեպտոն (անգլ.՝ Eric Patrick Clapton, մարտի 30, 1945(1945-03-30)[1][2][3][…], Ռիփլի, Սյուրեյ, Գիլֆորդ, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), բրիտանացի ռոք երաժիշտ ու երգահան։ Բրիտանական կայսրության շքանշանակիր։ 1960-ական թվականներին Կլեպտոնը նվագել է բլյուզ-ռոք John Mayall's Bluesbreakers,The Yardbirds և Cream խմբերում։ Ավելի ուշ նրա երաժշտական ոճը տարիների ընթացքում փոխվել է, բայց նա միշտ հավատարիմ է մնացել բլյուզային արմատներին։ Կլեպտոնը աշխատել է թե՛ խմբերում, թե՛ որպես մենակատար։ Նրա «դանդաղ ձեռք» (անգլ.՝ Slowhand) մականունը դարձել է իր ամենահայտնի ալբոմներից մեկի՝ «Slowhand»-ի (1977 թվական) վերնագիրը։ Կլեպտոնի՝ որպես անհատ կատարողի ստեղծագործական կարիերայի լավագույն գործն է համարվում Բոբ Մառիլիի «I Shot the Sheriff» սինգլի քավեր տարբերակը, որը գլխավորեց ամերիկյան չարթերը 1974 թվականի սեպտեմբերին։ Էրիկ Կլեպտոնն այն ռոք-երաժիշտներից է, որոնք մեծ ազդեցություն են ունեցել այդ ժանրի վրա։ Նա միակ երաժիշտն է, որ երեք անգամ ընդգրկվել է Ռոքնռոլի փառքի սրահում, որպես անհատ կատարող և որպես Cream և The Yardbirds խմբերի մասնակից։ Էրիկ Կլեպտոնը հայտնվել է Rolling Stone ամսագրի կողմից 2011 թվականին կազմված «Բոլոր ժամանակների լավագույն կիթառահարների» ցանկում՝ գրավելով երկրորդ հորիզոնականը Ջիմի Հենդրիքսից հետո[6]։ Նա նաև ընդգրկվել է նույն ամսագրի «Բոլոր ժամանակների լավագույն կատարողների» ցանկում և՛ որպես անհատ կատարող, և՛ որպես «Cream» և «The Yardbirds» խմբերի մասնակից։
Էրիկ Կլեպտոն անգլ.՝ Eric Clapton | |
---|---|
Ծնվել է | մարտի 30, 1945(1945-03-30)[1][2][3][…] (79 տարեկան) |
Ծննդավայր | Ռիփլի, Սյուրեյ, Գիլֆորդ, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն և ԱՄՆ[5] |
Կրթություն | Քինգսթոնի համալսարան և The Hollyfield School and Sixth Form Centre? |
Մասնագիտություն | կիթառահար, հեղինակ-կատարող, ինքնակենսագիր, կոմպոզիտոր, ջազ երաժիշտ, երգիչ և ստուդիական երաժիշտ |
Ամուսին | Melia McEnery? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Cream?, The Yardbirds?, John Mayall & the Bluesbreakers?, Blind Faith?, Derek and the Dominos? և The Dirty Mac? |
Երեխաներ | Conor Clapton? |
Կայք | ericclapton.com |
Eric Clapton Վիքիպահեստում |