Էրիկ Մորալես (իսպ.՝ Érik Morales, սեպտեմբերի 1, 1976(1976-09-01), Տիխուանա, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, հանդես է եկել փոքրագույն և կիսաթեթև քաշային կատեգորիաներում։ Աշխարհի չեմպիոն երկրորդ թեթև քաշային կատեգորիայում, կիսաթեթև և երկրորդ կիսաթեթև քաշային կատեգորիաներում։

Արագ փաստեր Էրիկ Մորալես, Ընդհանուր տեղեկություններ ...
Էրիկ Մորալես
Thumb
Ընդհանուր տեղեկություններ
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Ծննդյան ամսաթիվսեպտեմբերի 1, 1976(1976-09-01) (48 տարեկան)
ԾննդավայրՏիխուանա, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Փակել

Դեբյուտը նշել է 1933 թվականի մարտին։

1997 թվականի սեպտեմբերին նոկաուտի է ենթարկել WBC վարկածով երկրորդ թեթև քաշային կատեգորիայի աշխարհի չեմպիոն Դենիել Սարագոսային։

1998 թվականի սեպտեմբերին նոկաուտի է ենթարկել Ջունիոր Ջոնսին։

Պրոֆեսիոնալ կարիերա

Կեվին Կելլի հետ մենամարտը

2000 թվականի սեպտեմբեր ամսին կայացավ ժամանակավոր WBC տիտղոսի համար մենամարտ Էրիկ Մորալեսի և Կևին Կելլիի միջև։ Հինգերորդ ռաունդի կեսերին Մորալեսը սեղմեց հակառակորդին պարաններին և հասցրեց կրկնակի հարված նրա ծնոտին։ Այնուհետև մեքսիկացին հասցրեց աջթևային կրոս հարված Կելլիի մարմնին, և ևս մի քանի հարվածներ։ Կելլին ընկավ հատակին։ Նա ոտքի կանգնեց յոթերորդ հաշվի ժամանակ։ Մորալեսը փորձեց ծեծել հակառակորդին, սակայն անարդյունք։ Յոթերորդ ռաունդի վերջին Մորալեսը հակառակորդին հասցրեց մի շարք հարվածներ, ինչից հետո մրցավարը Մորալեսի բացարձակ առավելության պատճառով դադարեցրեց մենամարտը։

2001 թվականի փետրվարին Մորալեսը հաղթեց WBC վարկածով կիսաթեթև քաշային կատեգորիայի աշխարհի չեմպիոն Գուտի Էսպադաս կրտսերին։

2002 թվականի հունիսին Մարկո Անտոնիո Բարերի հետ տեղի ունեցած ռևանշում հաղթող ճանաչվեց Մորալեսը։

2002 թվականի Նոյեմբերին WBC թափուր տիտղոսի համար կիսաթեթև քաշում Մորալեսը հաղթեց Փոլի Այյալուն։

2004 թվականի փետրվարին Մորալեսը հաղթեց WBC վարկածով կիսաթեթև քաշային կատեգորիայի աշխարհի չեմպիոն Խեսուս Չավեսին։

Մեննի Պակյաոի հետ մենամարտը

2005 թվականի մարտ ամսին տեղի ունեցավ մենամարտ ֆիլիպինցի բռնցքամարտիկ Մեննի Պակյաոի և Էրիկ Մորալեսի միջև։ Մենամարտը ընթանում էր ագրեսիվ կերպով։ Հինգերորդ ռաունդի կեսերին գլուխներով հրեցին միմյանց բնցքամարտիկները, ինչից հետո Պակյաոյի աչքը վնասվեց։ Մրցավարը նրան ուղարկեց բժշկի մոտ։ Բժիշկը թույլ տվեց նրան շարունակել մենամարտը։ Մենամարտի ավարտից հետո մրցավարները միաձայն հաղթանակը տվեցին Էրիկ Մորալեսին[1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20]։

2005 թվականի սեպտեմբերին մեքսիկացին անսպասելիորեն պարտվեց Զահիր Ռահիմին։

Մեննի Պակյաոի հետ ռևանշը

2006 թվականի հունվարին տեղի ունեցավ Էրիկ Մորալեսի և Մենիի Պակյաոի ռևանշ մենամարտը։ Տասներորդ Ռաունդի վերջում Պակյաոն կատարեց ձախթևային կրոս հարված Մորալեսի գլխին, ինչից հետո նա ընկավ հատակին։ Նա դժվարությամբ 9-րդ հաշվի ժամանակ ոտքի կանգնեց։ Պակյաոն միանգամից հասցրեց մի շարք հարվածներ, որոնցից հետո Մորալեսն երկրորդ անգամ ընկավ։ Այս անգամ մրցավարը դադարեցրեց հանդիպումը։ Մորալեսը չվիճեց[21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32]։

Մեննի Պայաոյի հետ երրորդ մենամարտը

2006 թվականի նոյեմբերին կայացավ երրորդ մենամարտը Էրիկ Մորալեսի և Մեննի Պակյաոյի միջև։ Երկրորդ ռաունդի կեսերին Մորալեսը նետվեց գրոհի և բաց թողեց հանդիպակաց աջ ձեռքի հուկ հարված ծնոտին, ինչից հետո ընկավ ծնկների վրա։ Նա միանգամից ոտքի կանգնեց։ Երրորդ ռաունդի կեսերին Պայաոն նետվեց գրոհի և հասցրեց աջ ձեռքի հուկ հարված ծնոտին։ Այնուհետև Պակյաոն սեղմեց նրան պարաններին և հասցրեց հարվածներ։ Մորալեսը ընկավ հատակին։ Ոտքի կանգնելուց հետո Պակյաոն միանգամից հարձակվեց։ Մորալեսը ընդամենը կարողանում էր փախչել Պակյաոյի գրոհներից։ Քիչ անց Պակյաոն կրոս հարվածով տապալեց Մորալեսին, ինչից հետո նա չկարողացավ ոտքի կանգնել տասը վայրկյանում, բայց մրցավարը արդեն դադարեցրել էր մենամարտը։

Դեվիդ Դիասի հետ մենամարտը

2007 թվականի օգոստոսին Մորալեսը ռինգ դուրս եկավ ըննդեմ WBC տիտղոսի դափնեկիր Դևիդ Դիասի։ Առաջին իսկ վայրկյաններից Դիասը հարձակվեց գրոհ անելու, սակայն Մորալեսից անսպասելի հարված բաց թողեց և հայտնվեց հատակին։ Հաջորդ ռաունդներում Դևիդը աշխատում էր գրոհներով, իսկ Մորալեսը՝ հակագրոհներով։ Գրեթե հավասար պայքարում մրցավարները հաղթանակը տվեցին Դևիդին։ Այս մենամարտից հետո Մորալեսը հայտարարեց կարիերան ավարտելու մասին։

Էրիկ Մորալեսի և Խոսե Ալֆարոյի մենամարտը

2009 թվականի ավարտին Մորալեսը հայտնեց բռնցքամարտ հետ վերադառնալու մասին։ 2010 թվականի մարտին նա ռինգ դուրս եկավ Խոսե Ալֆարոյի դեմ։ Պայքարը ընթանում էր միջին քաշում։ Տասներկու ռաունդների արդյունքում մրցավարները հաղթանակը միաձայն տվեցին Մորալեսին։

Դեննի Գարսիայի հետ մենամարտը

2012 թվականի օգոստոսին տեղի ունեցավ մենամարտ Էրիկ Մորալեսի և Դեննի Գարսիայի միջև։ Առաջին երկու հավասար պայքարով ընթացող ռաունդներից հետո՝ երրորդ ռաունդի վերջին երեք րոպեների ընթացքում Դեննին մեծ առավելություն ուներ Մորալեսի նկատմամբ։ Ընդմիջման ժամանակ վերականգնվել չկարողանալու պատճառով՝ չորրորդ ռաունդում Դեննիին հաջողվեց հասցնել ձախ ձեռքի կողային հարված։ Այդ հարվածից հետո Մորալեսը ենթարվեց նոկաուտի։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.