Էրիքսոն Գլոբ
From Wikipedia, the free encyclopedia
«Էրիքսոն Գլոբ» (շվեդ.՝ Ericsson Globe, ոչ պաշտոնապես պարզապես Գլոբեն — Globen, «գլոբուս»), տարբեր կիրառություններ ունեցող 85-մետրանոց արենա Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում։ Խոշորագույն գնդաձև կառույցն աշխարհում, համերգների ու սպորտային միջոցառումների անցկացման վայր։ Արենան գտնվում է Գլոբեն Սիթի միկրոշրջանում, որը ստեղծված է հատուկ նրա համար։ Տարողությունը 16 000 մարդ է համերգների ժամանակ և 13 850 մարդ հոկեյի խաղերի ժամանակ։
Տեսակ | բազմաֆունկցիոնալ համալիր |
---|---|
Մարզաձև | տափօղակով հոկեյ |
Տեղագրություն | Ստոկհոլմ[1] |
Երկիր | Շվեդիա[1] |
Անվանված է | Ավիչի |
Բացված | փետրվարի 19, 1989[2] |
Ճարտարապետ | Berg Arkitektkontor |
Սեփականատեր | SGA Fastigheter և Ericsson? |
Գործաղեկավար | Anschutz Entertainment Group |
Տարողություն | 13 850[3] և 16 531[4] |
Տնային թիմ | Շվեդիայի տափօղակով հոկեյի տղամարդկանց հավաքական, Djurgårdens IF Hockey? և AIK IF Herr? |
Կայք | aviciiarena.se(անգլ.)(շվեդ.) |
Avicii Arena Վիքիպահեստում |
Արենան բացվել է 1989 թվականի փետրվարի 19-ին[5]։ Իրենից ներկայացնում Արև Շվեդիայի արեգակնային համակարգում՝ Արեգակնային համակարգի` աշխարհի խոշորագույն մոդելում[6]։
2009 թվականի փետրվարի 2-ից «Ստոկհոլմ Գլոբեն Արենա»-ի սեփականության իրավունքը ձեռք է բերել շվեդական Ericsson հեռահաղորդակցության ընկերությունը։ Այդ ժամանակից ի վեր արենան սկսեց կոչվել «Էրիքսոն Գլոբ»[7]։