From Wikipedia, the free encyclopedia
Էրոլ Բյույուքբուրչ (թուրքերեն՝ Erol Büyükburç, օգոստոսի 8, 1936[1], Ադանա, Թուրքիա - մարտի 12, 2015[2][3], Ստամբուլ, Թուրքիա), թուրք երգիչ, կոմպոզիտոր և դերասան։
Էրոլ Բյույուքբուրչ թուրքերեն՝ Erol Büyükburç | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 8, 1936[1] |
Ծննդավայր | Ադանա, Թուրքիա |
Մահացել է | մարտի 12, 2015[2][3] (78 տարեկան) |
Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Գերեզման | Զինջիրլիքույու գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մայրենի լեզու | թուրքերեն |
Կրթություն | Վեֆայի ավագ դպրոց |
Մասնագիտություն | դերասան, կոմպոզիտոր, երգերի հեղինակ և երգիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Ajlan Büyükburç? |
Erol Büyükburç Վիքիպահեստում |
Էրոլ Բյույուքբուրչը ծնվել է 1936 թվականի մարտի 22-ին Ադանայում։ Հայրենի քաղաքում ստացել է նախնական դպրոցական կրթություն։ Դպրոցն ավարտել է Ստամբուլում։ Ստամբուլի համալսարանում ուսումնասիրել է տնտեսագիտություն, սակայն կիսատ է թողել ուսումնառությունը։ Էրոլը որոշում է ընտրել երաժշտի կարիերան։ Կրթությունը շարունակում է Ստամբուլի համայնքային կոնսերվատորիայում, որը և ավարտում է[4]։
1964 թվականից նկարահանվել է երաժշտական ֆիլմերում։ 2007 թվականին Բյույուքբուրչը որպես ժյուրի է հանդես եկել հեռուստատեսային՝ «Şarkı Söylemek Lazım» (Դու պետք է երգես) երաժշտական նախագծում։
2015 թվականի մարտի 12-ին մահացած են գտել իր բնակարանում[5]։ Թաղված է Զինջիրլիքույու գերեզմանատանը[6]։
Էրոլն ամուսնացած էր Էմել Բյույուքբուրչի հետ։ 2001 թվականին վերջինս մահանում է լյարդային անբավարարությունից։ Նրանց դուստրը՝ Աժլան Բյույուքբուրչը երգչուհի էր, որը մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում[5]։
Էրոլ Բյույուքբուրչի երաժշտական կարիերան սկսվել է 1961 թվականից, երբ հանդես եկավ «Little Lucy» անգլերեն երգով։ Սկսել է հանդես գալ Շերիֆ Յուզբաշիօղլուի նվագախմբի հետ։ 1964 թվականին Թյուլայ Գերմանի և Թանժու Օքանի հետ մասնակցել է Բալկանյան առաջին փառատոնին[7]:
1975 թվականին ձայնագրել է իր անդրանիկ ալբոմը՝ «Sevgi Çiçekleri» (Սիրո ծաղիկներ), որը նրան հռչակ բերեց ողջ Թուրքիայում[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.