![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c4/Ersin_Tatar_in_Konya%252C_July_2022_%2528cropped%2529.jpg/640px-Ersin_Tatar_in_Konya%252C_July_2022_%2528cropped%2529.jpg&w=640&q=50)
Էրսին Թաթար
From Wikipedia, the free encyclopedia
էրսին Թաթար (թուրքերեն՝ Ersin Tatar, սեպտեմբերի 7, 1960(1960-09-07)[1], Նիկոսիա, Նիկոսիայի շրջան, Կիպրոս), մասամբ ճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության պետական և քաղաքական գործիչ։ Վարչապետի պաշտոնը ստանձնել է 2019 թվականի մայիսին Թուֆան Էրհյումանի կոալիցիոն կառավարության փլուզումից հետո[2]։ Նա նաև «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավարն էր և ընդդիմության առաջնորդը[3]։ Մասնակցել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության 2020 թվականի նախագահական ընտրություններին որպես «Ազգային միասնություն» կուսակցության թեկնածու և ընտրվել է նախագահ 2020 թվականի հոկտեմբերի 18-ին կայացած ընտրությունների երկրորդ փուլում[4]։ Հյուսիսային Կիպրոսի հինգերորդ նախագահն է (2020 թվականի հոկտեմբերի 23-ից)։
Արագ փաստեր Կուսակցություն՝, Կրթություն՝ ...
Էրսին Թաթար | |
![]() | |
Կուսակցություն՝ | National Unity Party? |
---|---|
Կրթություն՝ | Քեմբրիջի համալսարան, Հիսուսի քոլեջ և Անտառային դպրոց |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | սեպտեմբերի 7, 1960(1960-09-07)[1] (63 տարեկան) |
Ծննդավայր | Նիկոսիա, Նիկոսիայի շրջան, Կիպրոս |
Քաղաքացիություն | ![]() |
Փակել