Էրվին Ռուդոլֆ Ջոզեֆ Ալեքսանդր Շրյոդինգեր (գերմ.՝ Erwin Rudolf Josef Alexander Schrödinger, օգոստոսի 12, 1887(1887-08-12)[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա - հունվարի 4, 1961(1961-01-04)[4][2][3][…], Վիեննա, Ավստրիա[5]), ավստրիացի ֆիզիկոս, քվանտային մեխանիկայի ստեղծողներից։ Նոբելյան մրցանակի դափնեկիր (1933)։
Արագ փաստեր Էրվին Շրյոդինգերգերմ.՝ Erwin Schrödinger, Ծնվել է ...
Էրվին Շրյոդինգեր գերմ.՝ Erwin Schrödinger |
---|
|
Ծնվել է | օգոստոսի 12, 1887(1887-08-12)[1][2][3][…] Վիեննա, Ավստրո-Հունգարիա |
---|
Մահացել է | հունվարի 4, 1961(1961-01-04)[4][2][3][…] (73 տարեկան) Վիեննա, Ավստրիա[5] բնական մահով |
---|
Գերեզման | Ալպբախ |
---|
Բնակության վայր(եր) | Դուբլին, Դուբլին և Վիեննա |
---|
Քաղաքացիություն | Ավստրիա, Գերմանիա, Ավստրո-Հունգարիա և Նացիստական Գերմանիա |
---|
Դավանանք | աթեիզմ[6] |
---|
Մասնագիտություն | ֆիզիկոս, ֆիզիկոս-տեսաբան, ակադեմիկոս, պրոֆեսոր, ոչ գեղարվեստական գրող և մաթեմատիկոս |
---|
Հաստատություն(ներ) | Վիեննայի համալսարան, Շտուտգարտի համալսարան, Ենայի համալսարան, Ցյուրիխի համալսարան, Գրացի համալսարան, Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան, Վրոցլավի համալսարան, HU Berlin, Օքսֆորդի համալսարան, Գենտի համալսարան և Dublin Institute for Advanced Studies?[7] |
---|
Գործունեության ոլորտ | տեսական ֆիզիկա |
---|
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Բեռլինի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Պապական գիտությունների ակադեմիա[8], Ավստրիայի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա և Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա |
---|
Ալմա մատեր | Օքսֆորդի համալսարան, Վիեննայի համալսարան և Վիեննայի ակադեմիական գիմնազիա |
---|
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1][9] |
---|
Գիտական ղեկավար | Ֆրիդրիխ Հազենորլ[10] և Ֆրանց Էքսներ |
---|
Եղել է գիտական ղեկավար | Franz Zeilinger?[11] |
---|
Պարգևներ | |
---|
Ամուսին(ներ) | Annemarie Schrödinger? |
---|
Երեխա(ներ) | Ruth Braunizer? |
---|
Հայր | Rudolf Schrödinger? |
---|
Ստորագրություն
|
Erwin Schrödinger Վիքիպահեստում |
Փակել
Շրյոդինգերին են պատկանում քվանտային տեսության ոլորտում մի շարք հիմնարար արդյունքներ, որոնք հիմք հանդիսացան ալիքային մեխանիկայի համար։ Նա ձևակերպեց ալիքային հավասարումները (ստացիոնար և ժամանակից կախված Շրյոդինգերի հավասարում), ցույց տվեց իր մշակած ֆորմալիզմի նույնականությունը, մշակեց ալիքամեխանիկական խոտորումների տեսությունը, լուծեց մի շարք կոնկրետ խնդիրներ։ Շրյոդինգերն առաջարկեց ալիքային ֆունկցիայի ֆիզիկական իմաստի յուրօրինակ մեկնաբանություն՝ հետագա տարիներին բազմիցս քննադատելով քվանտային մեխանիկայի կոպենհագենյան մեկնաբանությունը («Շրյոդինգերի կատվի» պարադոքս և այլն)։ Բացի այդ, նա ֆիզիկայի տարբեր ոլորտների աշխատությունների հեղինակ է. վիճակագրական մեխանիկա և ջերմադինամիկա, դիէլեկտրիկներ, գույնի, էլեկտրադինամիկայի, հարաբերականության ընդհանուր տեսության, տիեզերագիտության տեսություններ, փորձել է ստեղծել դաշտի միասնական տեսություն։ «Ի՞նչ է կյանքը» գրքում Շրյոդինգերն անդրադարձել է գենետիկայի խնդիրներին՝ կյանքի ֆենոմենը դիտարկելով ֆիզիկայի տեսանկյունից։ Նա մեծ ուշադրություն էր դարձնում գիտության փիլիսոփայական ասպեկտին, դասական և հին արևելյան փիլիսոփայական հայեցակարգերին, կրոնի և բարոյագիտության հարցերին։