From Wikipedia, the free encyclopedia
Ընդհանուր մենամարտեր, խառը մենամարտեր, խառնամարտ (անգլ.՝ mixed martial arts, MMA), մարտական, ոչ օլիմպիական ֆուլ կոնտակտ սպորտաձև, որում թույլատրվում է թե՛ ուղղահայաց և թե՛ հորիզոնական իրադրություններում կատարել հարվածներ և բռնվածքներ։
Այլ անվանումներ | Ընդհանուր մենամարտեր Խառնամարտ Մարտեր առանց կանոնների |
---|---|
Մարզիկներ | Ընդհանուր մենամարտիկ |
Օլիմպիական սպորտ | ոչ |
Հանդես է գալիս որպես խառը մարտարվեստ՝ պարունակելով բռնցքամարտ, ըմբշամարտ, բրազիլյան ջիու ջիցու, մուայ թայ, քիքբռնցքամարտ, կարատե, ձյուդո և այլ մարտաոճերի բաղադրիչներ։
Ըստ որոշ վարկածների, ժամանակակից խառնամարտը սերում է Հին Հունաստանի օլիմպիական խաղերում անցկացվող պանկրաթեոն մարզաձևից։ Նմանատիպ մրցումներ անցկացվել են նաև 20-րդ դարի սկզբին՝ Եվրոպայում, Ճապոնիայում և խաղաղօվկիանոսյան երկրներում։ 1920-ականներից Բրազիլիայում զարգացող և ժողովրդայնություն վայելող վալե տուդո կոչվող սպորտաձևը բրազիլյան մի ընտանիքի կողմից 1993 թվականին մտցվում է ԱՄՆ, որից անմիջապես հետո հիմնադրվում է «UFC» (Ultimate Fighting Championship) մարտական կազմակերպությունը, ինչը մինչ օրս համարվում է աշխարհի գլխավոր մարտական առաջնությունը։
Բազմաթիվ փոփոխությունների ենթարկվելով, սպորտաձևը մեծ ժողովրդայնություն է վայելում նաև փեյ-փեր-վյու վարձույթում՝ մրցելով բռնցքամարտի և պրոֆեսիոնալ ըմբշամարտի հետ[1]։
Չնայած նրան, որ նախկինում մրցաշարերն ունեցել են նվազագույն կանոններ, սպորտը դիտվել է որպես «արյունալի սպանդ»։ Հետագայում կազմակերպիչները ստեղծել են կանոններ, ապահովել մարզիկների անվտանգությունը և հավաքել նոր հանդիսատես[2]։ Շնորհիվ այդ ջանքերի՝ ժամանակակից «մարտեր առանց կանոնների»-ն համարվում է ամենաարագ զարգացող սպորտի տեսակներից մեկը[3], որի մասին վկայում է Փեյ փեր վյու վաճառքը, զանգվածային լրատվության միջոցների լուսաբանությունը, այս սպորտով զբաղվող մարզիկների թվի աճը և սպորտաձևի հետ կապված ապրանքների վաճառքը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.