Ընդհատակ (սերբ.՝ Подземље, անգլ.՝ Underground, ռուսական աղբյուրներում օգտագործվում է նաև «Подполье»[6], «Под землёй»[7] անվանումներով), ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի հինգերորդ լիամետրաժ ֆիլմը, տրագիկոմեդիա՝ նկարահանված Դուշան Կովաչևիչի համանուն պիեսի հիման վրա։ Իրադարձությունները ծավալվում են Հարավսլավիայում շուրջ հիսուն տարվա ընթացքում (1941 թվականից մինչև 1992 թվականի սկիզբը)։
Արագ փաստեր Երկիր, Ժանր ...
|
---|
|
Երկիր | Ֆրանսիա[1][2][3][…] Գերմանիա[1][2][3][…] Բուլղարիա Հունգարիա[1][2][3][…] Չեխիա[1] Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն[1] Հարավսլավիա[4] |
---|
Ժանր | տրագիկոմեդիա, դրամա, կինոկատակերգություն և ռազմական ֆիլմ |
---|
Թեմա | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
---|
Թվական | ապրիլի 1, 1995, նոյեմբերի 23, 1995[5], դեկտեմբերի 26, 1995 և հունիսի 20, 1997 |
---|
Լեզու | սերբախորվաթերեն[1] |
---|
Ռեժիսոր | Էմիր Կուստուրիցա[3] |
---|
Պրոդյուսեր | Պիեռ Սպանգլեր և Մակշա Կատովիչ |
---|
Սցենարի հեղինակ | Դուշան Կովաչևիչ և Էմիր Կուստուրիցա |
---|
Դերակատարներ | Միկի Մանոյլովիչ, Սլավկո Շտիմաց, Լազար Ռիստովսկի, Միրյանա Յոկովիչ, Սրջան Տոդորովիչ, Միրյանա Կարանովիչ, Միլենա Պավլովիչ, Դանիլո Ստոյկովիչ, Բորա Տոդորովիչ, Դավոր Դույմովիչ, Էմիր Կուստուրիցա, Նելե Կարայլիչ, Željko Mitrović?, Էռնստ Շտյոցներ, Դրագան Նիկոլիչ, Հարկ Բոմ, Ալբենա Ստավրևա, Իոսիֆ Տատիչ, Branislav Lečić?, Պրեդրագ Միլինկովիչ, Լիլիանա Յովանովիչ, Պիեռ Սպանգլեր, Stojan Sotirov?, Rick Dano?, Erol Kadić?, Elizabeta Đorevska?, Բրանկո Պետկովիչ, Լեոնիդ Բրեժնև[4], Արքայազն Ֆիլիպ[4], Կուրտ Վալդհայմ[4], Նիկոլաե Չաուշեսկու[4] և Հելմուտ Շմիդտ[4] |
---|
Օպերատոր | Վիլկո Ֆիլաչ |
---|
Երաժշտություն | Գորան Բրեգովիչ |
---|
Մոնտաժ | Բրանկա Չեպերակ |
---|
Պատմվածքի վայր | Սերբիա |
---|
Կինոընկերություն | Ciby 2000 և Էվրիմաժ |
---|
Տևողություն | 163 րոպե |
---|
Փակել
Հարավսլավիայում և Ֆրանսիայում ֆիլմը ցուցադրվել է նաև հեռուստատեսային տարբերակով՝ Била једном једна земља («Կար-չկար մի երկիր») խորագրով, որը բաղկացած էր 6 սերիայից (5 ժամ ընդհանուր տևողությամբ)։ Գերմանական հեռուստատարբերակում ֆիլմը ցուցադրվել է «Underground» անվանմամբ։ Մի քանի անգամ ցուցադրվել է ինչպես ամբողջական՝ 5 ժամանոց, այնպես էլ կրճատված` 3 ժամանոց տարբերակներով[8]։