From Wikipedia, the free encyclopedia
Ընտանի բադ (լատին․՝ Anas platyrhynchos, երբեմն՝ Anas platyrhynchos f. domestica, Anas platyrhynchos domesticus, Anas domesticus կամ Anas domestica (Anas boschas domestica)[1][2][3], արուները՝ բադեր, ճուտիկները՝ բադիկներ), բուծվում են մարդու կողմից, ջրլող թռչուններ են, ընտանի թռչունի տարածված և բազմաթիվ տեսակներից մեկն է։ Թռչում են վատ և ոչ հեռու։ Սկիզբ են առել սովորական վայրի բադից կամ կռնչան բադից[1]։ Ընտանի դարձնելու երկար պատմության ընթացքում մարդու կողմից ստեղծվել են ընտանի բադերի բազմաթիվ տեսակներ[4]։ Բադերին բուծում են մսի, հավկիթի[5] և յուղոտ լյարդի համար (Ֆուա գրա), բացի դրանից նրանցից ստանում են փետուր և բմբուլ։
Գոյություն ունի եզրահանգում[1], որ անազատության մեջ դաստիարակվող կռնչան բադերի արդեն երրորդ սերնդից հետո նկատելի են դառնում որոշ փոփոխություններ, ընտանի բադերին հատուկ՝ մարմնի չափերի մեծացում, քայլվածքի անճոռնիություն, թռիչքի փետուրների որոշ մասի գույնի փոփոխություն, բադաքլորների սպիտակ վզնոցի լայնացում և այլն։ Առավել հայտնի Anas ցեղի վայրի տեսականերից միայն կռնչան բադերի արուների պոչի չորս միջին փետուրներն են թեքված դեպի վերև։ Քանի որ նման բան նկատվում է նաև ընտանի բադերի մոտ, և քանի որ հետագայում ներկայում հայտնի ընտանի բադերի բոլոր տեսակներին հատուկ է այս հատկանիշը և կենսաբանորեն ոչնչով չեն տարբերվում կռանչան բադերից և իվերջո քանի որ նրանք բոլորը հերթությամբ խաչասերվում են և տալիս են բեղմնավոր սերունդ, ապա ընտանի բադերի վայրի բադերից՝ հատկապես կռչաններից սերված լինելու կարծիքը պետք է լինի ավելի ճիշտ, քան նրանց մի քանի վայրի տեսակներից առաջանալու տեսակետը[4]։
Ընտանի բադերի բազմացումը ըստ երևույթին սկսվել է մոտ 5000 տարի առաջ միջագետքում և հին շումերում։ Մ.թ.ա 4-րդ դարի վերջին 3-րդ դարի սկզբին ուրուկի կավե փորագրված տնտեսական փաստաթղթերի՝ տախտակների, վրա բացի այլ ընտանի կենդանիներից մուտքագրված են անև բադերը և սագերը[6]։ Հին հռոմեացիները ընտանի բադերի մասին չգիտեին և բազմացնում էին միայն ընտանի սագեր։ Նույնիսկ Արիստոտելը (մ.թ.ա 384—322 թվականներին) դեռևս չգիտեր ընտանի բադերի մասին, չնայած որ նրանց մասին հույներին հայտնի էր ավելի հին ժամանակաշրջաններում։ Հռոմեացիների ընտանի բադերը դեռևս լավ էին թռչում և հետևաբար ամբողջությամբ ընտանիացված չէինы[1]: Հին հնդկաստանում մոտ 2000 տարի առաջ ընտանիացվել են հարավարևելյան ասիայից բերված սահող բադերի բնօրինակ ցեղատեսակը[7]։ Ըստայլ տեղեկությունների[8], բադերի ընտանիացնելը սկսվել է եվրոպայում, ասիայում, հյուսիսային աֆրիկայում և հյուսիսային ամերիկայում դեռևս մ.թ.ա հազար տարի առաջ։
Սովարական ընտանի բադը շատ նման է կռնչան բադին։ Պետք չէ շփոթել մշկային բադի հետ (Cairina moschata)[2][9]:
Ընտանի բադերին հատուկ է վերարտադրության և մթերատվության հետևյալ ցուցանիշերը[8]։
Ըստ մթերատվության բադերի տեսակները բաժանվում են մսատուների, մսա-ձվատու կամ ձվա-մսատու և ածանների[8]։ բադերի տարբեր տեսակներ ժամանակակից բադաբուծման պայմաններում իրենց տեղը զիջել են բարձր արտադրողական արդյունաբերական տեսակներին։
Ընտանի բադերը օգտակար ընտանի թռչուններ են, հերթ բազմացվող և շատ դիմացկուն[2]։
Արդյունաբերակա բազմացման արտադրության հիմնական տեսակ համարվում է միսը։ Նրա արտադրությունը գլխավորապես իրականացվում է մասնագիտացված տնտեսություններում ինտենսիվ տեխնոլոգիաների կիրառմամբ։ Վերջինս ենթադրում է ծնողական խմբերի կրկնակի կամ եռակի կոմպլեկտավորում և ներառում է փետրաթափում ստիպողական արագացում, ինչն էլ նպաստում է ձվադրման ժամկետների երկաարացմանը և ածան հավերի օգտագործմանը։ այս դեպքում տարեկան ծնողական խմբի յուրաքանչյուր բադից ստանում են մոտ 250 ձու[8]։ Բադերի արդյունաբերական բազմացման ժամանակ օգտագործում են վանդակային մարտկոցներ կամ թռչնանոցներ (առանց պարարտացման կամ օրգանական պարարտանյութերով), որոնց մեջ կա սննդի մեխանիկական բաժանմում (համակցված՝ տարախառն կեր), ջրում, ծիրտի մաքրում ինչպես նաև միկրոկլիմայի հսկողություն։ Մսացու ճտերը կերակրվում են մինչև 50-55 օրական տարիքը և հասնում են 2,5 և ավելի կիլոգրամի[8]։ Երբեմն ստեղծում են ձկնաբուծաբադյին տնտեսություններ ձկնաբուծական տնտեսություների տարածքներում, որտեղ բադերին պահում են լճերում և ջրամբարներում[8]։ Ըստ ՄԱԿ-ի համաշխարհային պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն տվյալների[10] 2006 թվականին ընտանի բադերի թիվը աշխարհւոմ կազմել է ավելի քան 2,6 մլրդ գլուխ, այդ թվում `դրանց բուծման առաջատար երկրները հետևյալն են՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.