Թադևոս Հակոբյան
հայ պատմաբան / From Wikipedia, the free encyclopedia
Թադևոս Խաչատուրի Հակոբյան (հունիսի 15, 1917(1917-06-15)[1][2], Լեռնաձոր, Զանգեզուրի գավառ, Ռուսական կայսրություն[1][2] - հոկտեմբերի 15, 1989(1989-10-15)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), պատմաբան-աշխարհագրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ։ Ղեկավարել է Երևանի պետական համալսարանի տնտեսական աշխարհագրության ամբիոնը, եղել է աշխարհագրական ֆակուլտետի դեկան։ Մեծ ավանդ ունի Հայաստանի պատմական աշխարհագրության, պատմական քարտեզագրության, աշխարհագրության պատմության և Հայաստանի քաղաքների պատմության ուսումնասիրության բնագավառում։ Հեղինակ է բազմաթիվ մենագրությունների, բուհական ու դպրոցական դասագրքերի։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Թադևոս Հակոբյան, Ծնվել է ...
Թադևոս Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 15, 1917(1917-06-15)[1][2] Լեռնաձոր, Զանգեզուրի գավառ, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | հոկտեմբերի 15, 1989(1989-10-15)[2] (72 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | * Տնտեսական աշխարհագրության ներածություն * Աշխարհագրական գիտությունների պատմություն և մեթոդոլոգիա * Հայաստանի պատմական աշխարհագրություն * Հայաստանի տեղանուններ |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1][2] |
Գործունեության ոլորտ | Հայոց պատմություն[1] և Հայաստանի աշխարհագրություն[1] |
Ալմա մատեր | ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ (1940)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1][2] |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր[1][2] (1962) |
Ինչով է հայտնի | Երևանի պատմությունը (1500—1800 թթ.) Պատմական Հայաստանի քաղաքները |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Tadevos Hakobyan Վիքիպահեստում |
Փակել