Թաթերեն
From Wikipedia, the free encyclopedia
Թաթերեն, թաթերի և լեռնային հրեաների լեզվի անվանումը։ Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի իրանյան խմբի հարավարևմտյան ենթախմբին։ Խոսվում է Ռուսաստանի Դաշնության Դաղստանի Հանրապետությունում, Ադրբեջանում և Իսրայելում։ Դաղստանի պաշտոնական լեզուներից մեկն է։ Ադրբեջանում թաթերենը անհետացող լեզու է համարվում և դուրս է մղվում ադրբեջաներենի կողմից։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի վտանգված լեզուների ատլասի» չափանիշներով դիտվում է որպես «չափազանց վտանգված»[2]։ Գործածվում են կիրիլիցա և լատինական գրեր։ Ունի 5 ձայնավոր, 3 երկբարբառ, 26 բաղաձայն։
Արագ փաստեր Թաթերեն зуун тати, zuhun tati, zuban tati, Ապշերոնում՝ farsi, parsi, Տեսակ ...
Թաթերեն зуун тати, zuhun tati, zuban tati, Ապշերոնում՝ farsi, parsi | |
---|---|
Տեսակ | լեզու, բարբառային կոնտինուում, կենդանի լեզու, Persian dialect? և բարբառախումբ |
Ենթադաս | պարսկերեն |
Երկրներ | Ռուսաստան Իսրայել Ադրբեջան |
Պաշտոնական կարգավիճակ | Դաղստան |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | լուրջ սպառնալիք[1] |
Դասակարգում | Հնդեվրոպական լեզվաընտանիք
|
Գրերի համակարգ | կիրիլիցա, լատինական գիր |
IETF | ttt |
ԳՕՍՏ 7.75–97 | тат 665 |
ISO 639-3 | ttt |
Փակել
Մասնագետները հայերեն տարրեր են նկատել հայ-թաթերեն բարբառում[3][4]։