Թալեաթ Մեհմեդ
214. Օսմանյան մեծ վեզիր / From Wikipedia, the free encyclopedia
Մեհմեդ Թալեաթ, Թալեաթ փաշա (օսման.՝ طلعت پاشا, թուրքերեն՝ Mehmed Talat Paşa, սեպտեմբերի 1, 1874(1874-09-01)[1], Կիրջալի, Օսմանյան կայսրություն[2] - մարտի 15, 1921(1921-03-15)[1], Բեռլին, Վայմարյան Հանրապետություն[2]), թուրք պետական գործիչ։ Երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կուսակցության պարագլուխներից։ 1913-1918 թվականներին զբաղեցրել է Օսմանյան Թուրքիայի ներքին գործերի նախարարի պաշտոնը։
Արագ փաստեր Թալեաթ Մեհմեդ օսման.՝ مُحمَّد طلعت پاشا, Ծնվել է ...
Թալեաթ Մեհմեդ օսման.՝ مُحمَّد طلعت پاشا | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1874(1874-09-01)[1] |
Ծննդավայր | Կիրջալի, Օսմանյան կայսրություն[2] |
Մահացել է | մարտի 15, 1921(1921-03-15)[1] (46 տարեկան) |
Մահվան վայր | Բեռլին, Վայմարյան Հանրապետություն[2] |
Գերեզման | Monument of Liberty, Istanbul |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Օսմանյան կայսրության մեծ վեզիր և Ministry of the Interior of the Ottoman Empire? |
Կուսակցություն | Միության և Առաջադիմության Կոմիտե |
Պարգևներ և մրցանակներ | |
Talaat Pasha Վիքիպահեստում |
Փակել
Թալեաթը Հայոց Եղեռնի գլխավոր կազմակերպիչն է։ Եղել է հայերի տեղահանումը և ցեղասպանությունը կազմակերպող «եռապետության» (Թալեաթ, Էնվեր, Ջեմալ) անդամ։
1921 թվականի մարտի 15-ին՝ Բեռլինում, գնդակահարվել է Սողոմոն Թեհլիրյանի կողմից՝ Նեմեսիս գործողության շրջանակներում։