Թալինի ջրանցք
From Wikipedia, the free encyclopedia
Թալինի ջրանցք, ջրանցք Հայաստանի Արագածոտնի և Արմավիրի մարզերում։ Սկիզբ է առնում Ախուրյանի ձախ ափից։ Սնվում է Ախուրյան ջրամբարի ամբարտակված ջրերից[1][2]։
Արագ փաստեր Թալինի ջրանցք, Տեսակ ...
Թալինի ջրանցք | |
---|---|
Տեսակ | ջրանցք |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածքային միավոր | Արագածոտնի մարզ և Արմավիրի մարզ |
Գետաբերան | Ախուրյանի ջրամբար |
Հոսող հոսքեր | Ախուրյանի ջրամբար |
Միացնում է | Ախուրյան |
Երկարություն | 91 կմ |
Փակել
Առաջին հերթը շահագործման է հանձնվել 1957 թ.-ին, երկրորդը՝ 1974 թ.-ին, երրորդը՝ 1986 թ.-ին։ Մայր ջրանցքի երկարությունը 91 կմ է, բաժանարար ցանցինը՝ 118 կմ։ Մայր ջրանցքը բաժանվում է աջ և ձախ ճյուղերի։ Ջրթողունակությունը 30 մ3/վ է։ Ոռոգում է Արագածոտնի և Արմավիրի մարզերի մոտ 24 հազար հեկտար հողատարածք։