Թալիսման (վեպ, 1825)
Վալտեր Սքոթի վեպ / From Wikipedia, the free encyclopedia
«Թալիսման» (անգլ.՝ The Talisman), Վալտեր Սքոթի պատմավեպը՝ նվիրված Երրորդ խաչակրաց արշավանքի իրադարձարություններին։ Հրատարակվել է 1825 թվականին և «Նշանադրվածը» վեպի հետ մտնում է «Պատմվածքներ խաչակիրների մասին» շարքի մեջ[1]։ Համարվում է անգլիական գրականության առաջին վեպը, որտեղ մուսուլմանները ներկայացված են դրական լույսի ներքո[2]։ «Թալիսմանի» առաջաբանում հեղինակը պարզաբանել է, թե ինչու է նման վերնագիր ընտրել իր ստեղծագործության համար. Շոտլանդիայի արևմուտքում մի պատմություն են պատմում թալիսմանի մասին, որը մի ժամանակ պատկանել է մի երևելի խաչակրի։ Համարվում էր, որ թալիսմանն ունի հակատենդային ազդեցություն։ Այդ մասունքը, գրում է Վալտեր Սքոթը, պահպանվել է մինչ իր ժամանակները և «նույնիսկ ծառայում էր որպես երկրպագության մասունք»[3]։
Արագ փաստեր Թալիսման անգլ.՝ The Talisman, Տեսակ ...
Թալիսման անգլ.՝ The Talisman | |
---|---|
Առաջին հրատարակության կազմը | |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմական գեղարվեստական գրականություն |
Ձև | վեպ |
Հեղինակ | Վալտեր Սքոթ |
Երկիր | Շոտլանդիա |
Բնագիր լեզու | անգլերեն |
Տեսարան | Պաղեստին |
Կերպարներ | Ռիչարդ I Առյուծասիրտ, Լեոպոլդ V, Ֆիլիպ II Օգոստոս, Կոնրադ Մոնֆֆերատացի, Բերենգարիա Նավարացի, Դավիթ, Հանդթինգտոնի կոմս, Սալահ ադ Դին, Ջոսքիուս, Թայրի արքեպիսկոպոս, Ռոբեր դը Սաբլե և Բլոնդել դը Նել |
Հրատարակչություն | Արչիբալդ Կոնստեբլ |
Հրատարակվել է | հունիսի 22, 1825 |
Շարք | «Պատմվածքներ խաչակիրների մասին» |
Նախորդ | Նշանադրվածը |
The Talisman |
Փակել