From Wikipedia, the free encyclopedia
Թակուբոկու Իսիկավա (ճապ.՝ 石川 啄木, փետրվարի 20, 1886[2], Մորիոկա, Ճապոնիա - ապրիլի 13, 1912[3][2], Koishikawa-ku), ճապոնացի բանաստեղծ, գրաքննադատ, մեծ դեր է ունեցել թանքայի զարգացման գործում։
Թակուբոկու Իսիկավա ճապ.՝ 石川啄木 | |
---|---|
Ծննդյան անուն | ճապ.՝ 石川 一[1] |
Ծնվել է | փետրվարի 20, 1886[2] |
Ծննդավայր | Մորիոկա, Ճապոնիա |
Վախճանվել է | ապրիլի 13, 1912[3][2] (26 տարեկան) |
Վախճանի վայր | Koishikawa-ku |
Գերեզման | Cape Tachimachi |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, waka poet և լրագրող |
Լեզու | ճապոներեն |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Կրթություն | Seisoku Gakuen? |
Ուշագրավ աշխատանքներ | Ichiaku no Suna? և Kanashiki Gangu? |
Ազգականներ | Ishikawa Masao? |
Takuboku Ishikawa Վիքիպահեստում |
Ծնվել է ճապոնական գլխավոր կղզի Հոնսյուի փոքրիկ գյուղում։ Աղքատ հոգևորականի ընտանիքում եղել է միակ որդին և ի ծնե անվանակոչվել է Հադզիմե («առաջնեկ»)։ Թակուբոկու-ն գրական կեղծանունն է, որը առաջին անգամ օգտագործել է 1903 թվականին և նշանակում է «փայտփորիկ»։ Առաջին թանքան տպագրվել է 1902 թվականին Տոկիոյի «Առավոտյան աստղ» ամսագրում.
Արյամբ ներկված երգերը |
Եղել է ուսուցիչ, այնուհետև համագործակցել է ամսագրերի հետ։ Իսակավա Թակուբոկուն եղել է պատերազմի հակառակորդ։ Ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ հրատարակել է «Ձգտումներ» ժողովածուն, որի մեջ ներառել է «Ծովակալ Մակարովի հիշատակին» վերնագրով բանաստեղծությունը, որտեղ պոետը երգում է ռուս զինվորների սխրագործությունների մասին։
Անվեհեր թշնամի։ Դու ողջունեցիր քո վերջը`
անվախորեն կանգնելով սահմանին։ Մակարովին համամեմատ՝ հարգում են հերոսին դարեր անց։ Անմահ է քո պսակը։ |
Մոր մահից մեկ ամիս անց մահացել է աղքատության մեջ տուբերկուլոզից 26 տարեկան հասակում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.