Թահին
From Wikipedia, the free encyclopedia
Թահին, թահինա կամ թհինա (ինչպես նաև հայտնի է որպես քունջութե մածուկ), Միջին Արևելքում տարածված թանձր, յուղոտ մածուկ՝ պատրաստված քունջութի աղացած սերմերից։ Որպես անհրաժեշտ կոմպոնենտ՝ այն ավելացնում են բազմաթիվ ուտեստների՝ օրինակ՝ ֆալաֆելին, հումուսին, բացի այդ, այն բազմաթիվ սոուսների համար որպես հիմք է ծառայում։ Թահինի բաղադրության մեջ մտնում են քունջութի կրկնակի աղացած սերմերը (100 %)։ Մածուկն օգտագործելիս այն նոսրացնում են ջրով՝ մինչև հեղուկ թթվասերային կոնսիստենցիա ստանալը, ավելացնում են կիտրոնի հյութ, աղ և սխտոր, իսկ տարբեր շրջաններում հիմքին ավելացվում են նաև զանազան անուշահյութեր կամ այլ հավելումներ։ Դասական ակրատ հումուսը պատրաստվում է սիսեռով և թահինով[1][2]։
Եգիպտական խոհանոց, Հունական խոհանոց, Կիպրական խոհանոց, Լիբանանյան խոհանոց, Levantine cuisine?, Իրաքի խոհանոց, Սիրիական խոհանոց և թուրքական խոհանոց | |
---|---|
Ենթատեսակ | Սփրեդ, սննդամթերք, սննդային մածուկ և համեմունք |
Tahini Վիքիպահեստում |
Թահինը լավ հայտնի է Մերձավոր Արևելքի և Իսրայելի արաբական երկրների (որտեղ այն անվանում են «թհինա» համապատասխան նրան թե ինչպես են անվանում արաբները՝ արաբ․՝ طحينية, եբրայերեն՝ טחינה), ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի խոհանոցներում. թահինով կիպրոսյան կարկանդակները հատկապես պահանջված են Մեծ պասի ժամանակ։ Հաճախ թահինի մեջ ավելացնում են ձիթապտղի յուղ, կիտրոնի հյութ, սխտոր, աղացած կումին, կարմիր պղպեղ, մաղադանոս և օգտագործում են որպես կերակրալցուկ կամ պարզապես մատուցում են պիտայի կամ հացի հետ։ Թահինով զանգվածը կիրառվում է արևելյան բազմաթիվ քաղցրավենիքների պատրաստման համար, այդ թվում՝ ամենահայտնիներից մեկի՝ հալվայի։ Ճապոնական խոհանոցում բոված քունջութից պատրաստված թահինը հիմնականում կիրառվում է որպես գոմանդարե հայտնի սոուսի հիմնական բաղկացուցիչ մաս[3]։