Թամար Ստեփանի Հովհաննիսյան (ապրիլի 14, 1948(1948-04-14)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժշտագետ, դաշնակահարուհի։ Արվեստագիտության թեկնածու (1987)։ Հայաստանի կոմպոզիտորների միության (1991), Հայաստանի ժուռնալիստների միության (1994) անդամ[2]։

Կենսագրություն

Թամար Հովհաննիսյանը ծնվել է 1948 թվականին Երևանում։ 1966 թվականին ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտացված դպրոցը։ 1966-1971 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում, 1985-1987 թվականներին՝ Թբիլիսիի Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի դիսերտանտուրայի երաժշտագիտության բաժնում[2]։

1976-1982 թվականներին եղել է «Հայհամերգ» միավորման մենակատար, 1982-1988 և 1992-1993 թվականներին՝ Հայաստանի Հեռուստատեսության և Ռադիոկոմիտեի երաժշտական խմբագրության ավագ խմբագիր, 1988-1992 թվականներին՝ Հայաստանի Հանրագիտարանի գլխավոր խմբագրության արվեստի բաժնի ավագ գիտաշխատող և երաժշտության բաժնի վարիչ։ 1990-ական թվականներին աշխատել է ԱՕԿՍ-ում, եղել է երաժշտական միջոցառումների կազմակերպիչ և բանախոս, 1993-1995 թվականներին՝ «Առագաստ» թերթի մշակույթի բաժնի վարիչ, 1996-1998 թվականներին` Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գեղարվեստական հարցերով խորհրդատու, 1997-2000 թվականներին՝ «Ազգ» օրաթերթի մշակույթի բաժնի վարիչ, 1995-2007 թվականներին՝ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դաշնակահար[3]։

2004 թվականից Բեյրութի «Ազդակ» օրաթերթի մշակույթի բնագավառի Հայաստանի ներկայացուցիչն է։ 2009-2011 թվականներին եղել է Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի մշակութային միջոցառումների կազմակերպիչ և վարող[2]։

Աշխատությունները վերաբերում են հայ կոմպոզիտորական և կատարողական արվեստների խնդիրներին[4]։ Հեղինակ է գրքերի, հոդվածների, հաղորդումների։ Հանդես է գալիս նաև որպես լրագրող, բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ[2][5]։

Երկեր

  • Սիրիր այս օրը, Երևան, 1979։
  • «Թիֆլիսի «Հայարտան» դերը հայ երաժշտական արվեստի զարգացման գործընթացում 1920-ական թթ.», «Սաբչոտա խելովնեբա», Թբիլիսի 1987։
  • «Հարություն Դելլալյանի կյանքը և ստեղծագործությունը», «Մակու», Երևան, 1992։
  • «Արաքս Մանսուրյան», «Մակու», Երևան, 1993։
  • «Սիրո առեղծվածը կամ էջեր կոմպոզիտորի կյանքից» «Համալսարան», Երևան, 1999։
  • «Դիրիժորը», «Զանգակ-97», Երևան, 2003։
  • «Կոմպոզիտոր Վլադիլեն Բալյան», «Աստղիկ-գրատուն», Երևան, 2003։
  • «Երաժշտի ժամանակը», «Զանգակ»-97, Երևան, 2003։
  • Վիկտոր Խաչատրյանի արվեստը, Երևան, 2004։
  • Կյանք ստի և սիրո մեջ, Երևան, 2005։
  • Հայրենի գրականության արահետներով, Երևան, 2005։
  • Կյանքիս խճանկարը, Երևան, 2011։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.