Թամիլ Նադու
From Wikipedia, the free encyclopedia
Թամիլնադ (մինչև 1969-ը՝ Մադրաս), նահանգ Հնդկաստանի հարավում, Բենգալյան ծոցի ափին։ Տարածությունը՝ 130 հազար կմ² է, բնակչությունը՝ 72 միլիոն (2011)։ Վարչական կենտրոնը՝ Մադրաս։ Թամիլնադը գրավում է մերձափնյա ալյուվիալ հարթավայրը և Դեկանի սարահարթի հարավ ծայրամասը։ Կլիման արեադարձային մուսսոնային է, տարեկան տեղումները՝ 600-1200 միլիմետր (լեռներում՝ մինչե 2500 միլիմետր)։ Ամենախոշոր գետը Կավերին է։ Տարածքի 15% ը ծածկված է տերևաթափ արևադարձային անտառներով։ Թամիլնադը երկրի ամենախիտ բնակեցված նահանգներից է։ Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, գլխավորապես հողագործությունը։ Մշակում են հացահատիկային, տեխնիկական կուլտուրաներ, ընդավորներ, բանջարեղեն։ Զբաղվում են անասնապահությամբ։ Զարգացած է ձկնորսությունը, փայտամթերումը։ Թամիլնադում արդյունահանվում է չիգինիտ, բոքսիտ, մագնեզիտ, կերակրի աղ։ Զարգացած է տեքստիլ, սննդի արդյունաբերությունը, կաշվե ապրանքների և շինանյութերի արտադրությունը, մեքենաշինությունը, սև մետալուրգիան։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
| |||
Երկիր | Հնդկաստան | ||
Մասն է | South India? | ||
Կարգավիճակ | Հնդկաստանի նահանգ | ||
Մտնում է | Հնդկաստան | ||
Վարչկենտրոն | Չեննայ[1] | ||
Օրենսդրական մարմին | Թամիլ Նադուի օրենսդիր ժողով | ||
Պաշտոնական լեզուներ | թամիլերեն[2] | ||
Բնակչություն | 72 147 030 մարդ (2011)[3] | ||
Տարածք | 130 058 ± 1 կմ² | ||
Հիմնադրված է | հունվարի 26, 1950 թ. | ||
Սահմանակցում է | Կերալա, Կառնատակա, Անդհրա-Պրադեշ և Պոնդիչերրի | ||
Ժամային գոտի | Հնդկաստանի ստանդարտ ժամ | ||
Փոխարինեց | Մադրաս | ||
ISO 3166-2 կոդ | IN-TN | ||
Անվանված է | Թամիլներ | ||
tn.gov.in | |||
Գլխավոր նավահանգիստներն են Մադրասը, Տուտտուկկուդին։