Թայմս Սքվերի ամանորյա գունդ
From Wikipedia, the free encyclopedia
Թայմս Սքվերի ամանորյա գունդ (անգլ.՝ Times Square Ball), այսպես ասած ժամանակի գունդ տեղադրված Նյու Յորքի Թայմս Սքվեր հրապարակի շենքերից մեկի վրա։ Այն կարևոր նշանակություն ունի ԱՄՆ-ում ամանորը տոնելու հետ։
Թայմս Սքվերի ամանորյա գունդ անգլ.՝ Times Square Ball | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Տեղագրություն | Թայմս Սքվեր, Մանհեթեն, Նյու Յորք |
🌐 | timessquareball.net(անգլ.) |
Յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 31-ին, տեղական ժամանակով ժամը 23։59-ին այդ գունդը իջեցվում է 23 մ բարձրությունից և հենց կեսգիշերին հասնում հատակին, ինչով էլ փաստորեն խորհրդանշվում Նոր Տարվա գալուստը։ Առաջին անգամ գունդը իջեցվել է 1907 թվականին[1][2]։ Այդ ժամանակից սկսած ամեն տարի անցկացվում է այս արարողությունը, բացառությամբ 1942-1943 թվականների։ Գունդը այս ընթացքում ենթարկվել է փոփոխությունների, սկզբում այն ունեցել է մետաղական և փայտե կառուցված տասնյակ շիկացման լամպերով, կշռել է 317 կգ և ունեցել է 1,5 մ տրամագիծ[2]։
Ներկայումս այն պատրաստվում է բյուրեղիկներից և հազարավոր լուսադիոդներով։ Ժամանակակից գունդն ունի 3.6 մ տրամագիծ և կշռում է ավելի քան 5,4 տոննա[2][3][4][5], որը պատրաստված է 2,7 հազար եռանկյունիներից[5]։ Այն պատրաստել են Իռլանդիայի Waterford Crystal ընկերության բյուրեղապակու վարպետները[5]։ Ամանորի այս խորհրդանիշը ամեն տարի նորից է պատրաստվում, փոփոխվում է միայն բյուրեղապակյա եռանկյունների տեղերը[5]։ Գնդի իջեցմանը ներկա է լինում մինչև մեկ միլիոն հանդիսատես[6][5], իսկ արարողությունը հեռարձակվում է հեռուստատեսությամբ ու համացանցով[7]։
Նման միջոցառումներ անցկացվում են նաև ԱՄՆ-ի այլ նահանգներում։