Թայպեյ
From Wikipedia, the free encyclopedia
Թայպեյ (/ˌtaɪˈpeɪ/[1]), Թայվանի Հանրապետության մայրաքաղաքը, գտնվում է երկրի հյուսիսային հատվածում։ Այն Նոր Թայպեյ քաղաքի անկլավն է։
Մայրաքաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Թայպեյ | |||||
臺北市 | |||||
| |||||
Պատկերները ժամսլաքի ուղղությամբ վերևից՝ Թայպեյը Թայբեյ 101 երկնաքերից (վերևում), Գրանդ հյուրանոցը (աջ կողմում), Սինյի թաղամասը, Կայսերական պալատի թանգարանը, Չան Կայշիին նվիրված հուշահամալիրը և Ծիենթան մետրոյի կայարանը (վերևի ձախ կողմում) | |||||
Երկիր | Թայվան | ||||
Ներքին բաժանում | Դաան, Դատուն, Նանգանգ, Նեյհու, Շիլին, Սոնգշան, Վանհուա, Վենշան, Խինույ, Չժունշան, Չժունժեն և Բեյտոու | ||||
Հիմնադրված է | 1709 թ. | ||||
Այլ անվանումներ | Թայխոկու | ||||
Մակերես | 271.80 կմ² | ||||
ԲԾՄ | 10 մետր | ||||
Պաշտոնական լեզու | չինարեն | ||||
Խոսվող լեզուներ | չինարեն | ||||
Բնակչություն | 2.646.204 մարդ (2019 թվականի հոկտեմբեր) | ||||
Ագլոմերացիա | 8.535.000 | ||||
Ժամային գոտի | UTC+8 | ||||
Հեռախոսային կոդ | (0)2 | ||||
Փոստային դասիչ | 100 – 116 | ||||
Պաշտոնական կայք | english.taipei.gov.tw | ||||
| |||||
Քաղաքում ապրում է 2,646,204 մարդ (2019թ. մարդահամարի տվյալներով)[2], որը կազմում է Թայպեյ-Կեելունգ ագլոմերացիայի բնակչության հիմնական մասը (ընդհանուր բնակչություն՝ 7,047,559 մարդ[2][3]), որն աշխարհի 40-րդ ամենախիտ բնակեցված շրջանն է։
Թայպեյը Թայվանի տնտեսական, քաղաքական, կրթական ու մշակութային ամենակարևոր կենտրոնն է, ինչպես նաև Արևելյան Ասիայի խոշոր հանգույցներից մեկը։ GaWC-ի կողմից[4] համարվելով գլոբալ քաղաք կամ ալֆա քաղաք՝ Թայպեյը բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջնակարգ դեր ունի[5]։ Թայպեյը հաղորդակցության ունիներ ունի կղզու ամբողջ տարածքի հետ և դրանց կապված է երկաթուղիների, մայրուղիների, օդանավերի ու ավտոբուսների համակարգերով։ Քաղաքը սպասարկում են երկու հիմնական օդանավակայաններ՝ Սոնշան և Թաոյուեն։
Թայպեյում են գտնվում համաշխարհային ճանաչում և հռչակ վայելող ճարտարապետական ու մշակութային բազում հուշարձաններ, ինչպիսիք են Թայբեյ 101-ը, Չան Կայշիին նվիրված հուշահամալիրը, Կայսերական պալատի թանգարանը, Թայպեյի նախագահական շենքը և բազմաթիվ այլ շինություններ, ինչպես նաև քաղաքի գիշերային տոնավաճառները։
Թայվանի շուրջ ստեղծված քաղաքական ճգնաժամով պայմանավորված՝ Թայպեյ անվանումը հաճախ միջազգային մամուլում օգտագործվում է քաղաքական երանգով՝ վերաբերելով Թայվանի Հանրապետության կառավարությանը։