Թանիկի ամրոց
ամրոց / From Wikipedia, the free encyclopedia
Թանիկի ամրոց, միջնադարյան փոքրիկ բերդ Հայաստանի Տավուշի մարզի Գանձաքար գյուղի արևելյան կողմում, «Թանիկներ» կոչվող հանդամասում, փոքր բլրի վրա։ Տեղացիները անվանում են «Հակոբ Բեկի խաչ»։ Ամրոցը գրավում է մոտ 1 հեկտար տարածություն։ Շրջափակված է հաստ պարսպապատերով, ներսում նկատվում են բնակարանների հիմնապատերը։