Թավշյա հեղափոխություն
From Wikipedia, the free encyclopedia
Թավշյա հեղափոխություն (չեխ․՝ sametová revoluce, սլովակ.՝ nežná revolúcia), ոչ բռնի իշխանափոխություն Չեխոսլովակիայում, որը տեղի է ունեցել 1989 թվականի նոյեմբերի 17-ից դեկտեմբերի 29-ը։ Ժողովրդական ցույցեր տեղի ունեցան Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցության միակուսակցական կառավարության դեմ, որին մասնակցում էին ուսանողները և ավելի տարիքով քաղաքացիները։ Արդյունքում 41 ամյա միակուսակցական իշխանությունը Չեխոսլովակիայում ավարտվեց և երկիրը պլանային տնտեսությունից վերափոխվեց խորհրդարանական հանրապետության[1]։
չեխ․՝ sametová revoluce սլովակ.՝ nežná revolúcia | |
---|---|
Երկիր | Չեխոսլովակիա |
Ամսաթիվ | 1989 թվականի նոյեմբեր - դեկտեմբեր |
Պատճառ | Հանրության կողմից ՉԿԿ ռեժիմի մերժում |
Հիմնական նպատակ | ՉԿԿ ռեժիմի տապալում |
Արդյունք | Կոմունիստական կուսակցության լուծարում |
Մասնակիցների քանակ | 10 հազարից (17 նոյեմբերի 1989, Պրահա) մինչև 300 հազար (26 նոյեմբերի 1989, Պրահա) |
Կողմեր | Ազգային միլիցիա, Ազգային անվտանգության կորպուս (17 նոյեմբերի 1989) |
Զոհեր | ավելի քան 500 (17 նոյեմբերի 1989) |
1989 թվականի նոյեմբերի 17-ին (Ուսանողի միջազգային օր) ոստիկանական զորքերը ցրեցին ուսանողական ցույցը Պրահայում[2]։ Այդ օրը նաև լրանում էր Նացիստական օկուպացիայի դեմ ցուցարարների հանդեպ բռնությունների 50 ամյակը։ Նոյեմբերի 17-ի իրադարձություններին հաջորդեցին մի շարք ցույցեր նոյեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի վերջը։ Նոյեմբերի 20-ին ցուցարարների թիվը Պրահայում հասավ 500.000-ի` նախորդ օրվա 200.000 փոխարեն։ Երկու ժամյա համընդանուր գործադուլի մասնակցեցին Չեխոսլովակիայի բոլոր քաղաքացիները, որը տեղի ունեցավ նոյեմբերի 27-ին։ Նոյեմբերի 24-ին Կոմունիստական կուսակցության ամբողջ վերնախավը, ներառյալ գլխավոր քարտուղար Միլոշ Յակեշը, հրաժարական տվեցին։
Ի պատասխան Վարշավյան պակտի երկրների կառավարությունների դեմ աճող փողոցային պայքարի աճին, Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցությունը նոյեմբերի 28-ին հայտարարեց, որ հրաժարվում է երկրում միակուսակցական համակարգից։ Երկու օր անց օրենսդրորեն ֆորմալ սահմանադրությունից հանվեցին այն կետերը, որոնք կոմունիստներին տալիս էին մենիշխանություն։ Դեկտեմբերի սկզբին փշալարերը և այլ ենթակառուցվածները հեռացվեցին Արևմտյան Գերմանիայի և Ավստրիայի սահմանից։ Դեկտեմբերի 10-ին նախագահ Գուստավ Հուսակը հատատեց 1948 թվականից հետո Չեխոսլովակիայի առաջին հիմնականում ոչ կոմունիստների բաղկացած կառավարությունը և հրաժարական տվեց։ Ալեքսանդր Դուբչեկը ընտրվեց ֆեդերալ կառավարության խոսնակ և Վացլավ Հավելը 1989 թվականի դեկտեմբերի 29-ին դարձավ Չեխոսլովակիայի նախագահ։
1990 թվականի հունիսին Չեխոսլովակիայում տեղի ունեցան առաջին ժողովրդական ընտրություններըը[3] 1946 թվականից հետո։