Թարխուն,Տարղոն (լատին․՝ Artemísia dracúnculus), աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույս։ Տարածված տերևաբանջար, որն օգտագործվում է բացառապես թարմ վիճակում որպես կանաչի, իսկ կերակուրների մեջ գրեթե չի օգտագործվում։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թարխուն (այլ կիրառումներ)
Թարխուն
Թարխուն
Թարխուն
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Աստղածաղկայիններ (Asteroideae)
Տրիբա Anthemideae
Ենթատրիբա Artemisiinae
Ցեղ Օշինդր (Artemisia)
Տեսակ Թարխուն (A. dracunculus)
Միջազգային անվանում
Artemisia dracunculus

Կենսաբանական նկարագիր

Thumb
Երիտասարդ թարխունը տերևներով

Ցողունը կանգուն է, բարձրությունը՝ 60-80 սմ, տերևները հերթադիր են, նեղ-նշտարաձև։ Ծաղկաբույլը զամբյուղ է, ծաղիկները՝ մանր, սպիտակ։ Ծաղկում է հուլիս-սեպտեմբերին։

Կիրառություն և նշանակություն

Թարխունը ունի սուր, դուրեկան համ ու հոտ, օգտագործում են սննդի մեջ՝ որպես համեմունք։ Պարունակում է եթերայուղեր, վիտամին C, կարոտին (A-նախավիտամին), հանքային աղեր։ Կարգավորում է նյութափոխանակությունը, ախորժաբեր է։ Բազմանում է վեգետատիվ ճանապարհով և սերմերով։ Որոշ չափով թարխունն օգտագործվում է թթուների մեջ։ Թարխունի ծաղկած բույսերն օգտագործվում են լիկյորներ պատրաստելու համար։

Տարածում

Հայաստանում մշակվում է ամենուր՝ տնամերձ տարածություններում, ջերմոցներում։ Վայրի տեսքով աճում է Արևելյան Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում, Մոնղոլիայում, Պակիստանում և Հնդկաստանում, Հյուսիսային Ամերիկայում աճում է կենտրոնական Մեքսիկայից մինչև Կանադա և Ալյասկա։ Աճում է լեռնային գոտիներում։

Բուսական հումք

Արմատային համակարգը պարունակում է կարոտին (մինչև 15 %), ասկորբինաթթու (0,19 %)։ Պարունակում է եթերային յուղեր, կանաչ մասում կազմում է 0,1—0,4 % իսկ չմշակվածներինը՝ 0,25—0,8 %:

Մշակույթյան և բժշկության մեջ օգտագործում են կանաչ մասը, որը հավաքում են մինչև բույսի ծաղկելը։

Դասակարգում

Տաքսոնոմիա
  12 ընտանիք (համաձայնAPG II Համակարգի)   ևս 200 մինչև 400 տեսակ  
         
  Կարգ Աստղածաղկավորներ     դաս Օշինդր     f1
               
  Բաժին Ծաղկավոր բույսեր կամ Ծածկասերմեր     ընտանիք Աստղածաղկազգիներ     տեսակ
Թարխուն
   
             
  ավելի քան 44 կարգի ծաղկավոր բույսեր
(համաձայնAPG II Համակարգի)
  մոտ 900-100 տեսակ   f2
     
Հոմանիշներ
  • Artemisia glauca Pall. ex Willd.
  • Artemisia glauca var. dracunculina Fernald
  • Artemisia redowskyi Ledeb.[1]

Ըստ 2010 թվականի տվյալների The Plant List[2], հոմանիշներ են նաև՝

  • Achillea dracunculus Hort. ex Steud.
  • Achillea changaica Krasch.
  • Artemisia dracunculus Pursh, nom. illeg.
  • Artemisia inodora Willd.
  • Draconia dracunculus (L.) Soják

Տես նաև

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.