From Wikipedia, the free encyclopedia
Թափոնների խտացում, թափոնների խտացման, դրանց չափերի փոքրացման գործընթաց[1]։ Աղբը խտացնող սարքավորումները և խտացնող աղբատար տրանսպորտային միջոցները, խտացնում են թափոնները, որպեսզի հնարավոր լինի հնարավորինս շատ թափոն տեղադրել նույն տարածքում։ Թափոնները կրկին՝ ավելի մանրակրկիտ, կարող են խտացվել աղբավայրում՝ խնայելու համար արժեքավոր օդային տարածքը և երկարաձգելու աղբավայրի կյանքը։ Գործընթացի բացասական հետևանքները նրանում են, որ կարևոր իրերը, ինչպես օրինակ՝ հանցագործության ապացույցները, դժվար կլինի դուրս բերել խտացված աղբից։ Օքսիգենացիայի՝ թթվածնի հագեցվածության կրճատման պատճառով՝ օրգանական թափոնների կենսաքայքայումը նույնպես դանդաղում է։
Թափոնների խտացումը կարող է իրականացվել մինչև աղբավայր տեղափոխելը և աղբավայր հետափոխելուց հետո։ Այս փուլերում օգտագործվում են թափոնները խտացնող տարբեր տեսակի մեքենասարքավորումներ՝ կոմպակտորներ։ Թափոնների կոմպակտորները հասանելի են ինչպես կենցաղային, այնպես էլ կոմերցիոն օգտագործման համար։
Թափոնների խտացումը մինչև այն աղբավայրում տեղադրելը հաճախ շահավետ է ինչպես թափոնները թափող մարդկանց համար, այնպես էլ դրանք հավաքող կազմակերպությունների համար։ Դա պայմանավորված է նրանով, որ աղբի բեռնարկղերի և աղբատար մեքենաների մեջ հնարավոր է ներբեռնել միայն որոշակի ծավալի թափոն։ Աղբի խտացումը այն հավաքվելուց հետո թույլ է տալիս ավելի շատ թափոններ հավաքել աղբի բեռնարկղերի և աղբատար մեքենայի մեջ, ինչը նշանակում է ավելի քիչ քանակությամբ երթեր աղբավայր կամ փոխադրման կայան։ Աղբահավաք կազմակերպությունները նաև ավելի քիչ են վճարում աղբավայրերին, եթե աղբավայրերը գանձում են ըստ ծավալի[2]։
Թափոնների խտացումը մինչև այն աղբավայրում տեղադրելը կարող է իրականացել կենցաղային կոմպակտորներում, որոնք օգտագործվում են տնային տնտեսություններում և կազմակերպություններում, կամ կոմպակտորներով կահավորված աղբի բեռնարկղերում և աղբատար մեքենաներում[3][4][5][6]։ Մի շարք երկրներում թափոնների խտացումը մինչև այն աղբավայրում տեղադրելը պարտադիր է։ Այսպես՝ ֆերմերային թափոնների ուտիլիզացիան խիստ վերահսկվում է Մեծ Բրիտանիայում․ գյուղատնտեսական նշանակության փաթեթավորումը լվացվում է, խտացվում և հեռացվում է լիցենզավորված թափոնների կապալառուների միջոցով։
Աղբավայրում աղբի խտատցման մեքենան՝ աղբավայրի կոմպակտորը[7][8], ունի երկու հիմնական գործառույթ`համաչափորեն տարածում է թափոնները շերտերով աղբավայրի մակերեսով և խտացնում է աղբը` դրա ծավալները նվազեցնելու և աղբավայրը կայունացնելու համար։ Թափոնների պատշաճ խտացումն իրականացվում է պողպատե անիվով/թմբուկով կոմպակտորի միջոցով`աղբի կազմի մեջ մտնող զանազան առարկաները մանրացնելու, պատռելու, սեղմելու համար, որպեսզի նրանք օգտագործեն են աղբավայրի օդային տարածքի նվազագույն ծավալ։ Որքան բարձր է աղբի խտացման աստիճանը, այնքան ավելի շատ աղբը կարող է ընդունվել և պահեստավորվել աղբավայրում։ Խտացումը նաև նվազեցնում է սողանքները, փլուզումները և նվազագույնի է հասցնում աղբավայրի գազի պայթյունների վտանգը։ Հիմնական խտացումն իրականացվում է աղբավայրի կոմպակտորների՝ խտացնող մեքենաների թմբուկաձև անիվների պողպատե ատամների կողմից։ Հատուկ ատամները կարող են ներթափանցել թափոնների մեջ և հաղորդել կենտրոնացված սեղմման կետ՝ ապահովելով սեղմում և բարձր խտություն։ Ատամներիի ճնշումը գրունտի վրա կարող է գերազանցել 4000 ֆունտ/1 քառակուսի դյումը (28000 կՊա)։ Մեքենայի կազմությունը, և ինչն ավելի կարևոր է, անիվները և ատամները խիստ կարևոր են խտացման գործում։ Հզորության փոխանցումը շարժիչից դեպի թմբուկաձև անիվները ևս մեկ կարևոր գործոն է կոմպակտորներում, և կախված կիրառումից և աղբավայրի չափերից՝ պետք է ընտրել ճիշտ չափի և կոմպլեկտացիայի կոմպակտոր։ Մեծ չափերի թմբուկները, միանիվ թմբուկները կամ լրացուցիչ ատամները պարտադիր չէ, որ հանգեցնեն աղբի խտացման աստիճանի բարձրացմանը կամ աղբավայրի կյանքի երկարացմանը։
Աղբավայրում աղբի խտատցումից առաջ հաճախ իրականացվում է դրա մանրացումը[9]։
Աղբարկղի մեջ ազատ լցված, չխտացված աղբը գրավում է մինչև 20 անգամ ավելի տարածք, քան խտացվածը։ Խտացված աղբի համար մինչև 20 աղբի տոպրակի փոխարեն կարող է օգտագործվել միայն մեկ մեծ պոլիէթիլենային տոպրակ։ Եվ դուք հնարավորություն ունեք նաև չօգտագործելու աղբի տոպրակներ։ Աղբահավաք կազմակերպությունների կողմից աղբի տեղափոխման ծախսերը կրճատվում են՝ ավելի քիչ քանակությամբ և ավելի փոքր չափերի աղբի բեռնարկղերի հաշվին, և աղբն աղբավայր տեղափոխելու հաճախականությունը կարող է կրճատվել 50%-ով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.