Թեդ Բանդի
From Wikipedia, the free encyclopedia
Թեոդոր Ռոբերտ (Թեդ) Բանդի (անգլ.՝ Theodore Robert «Ted» Bundy, նոյեմբերի 24, 1946(1946-11-24)[1][2], Բերլինգթոն, Վերմոնտ, ԱՄՆ - հունվարի 24, 1989(1989-01-24)[1][2], Ֆլորիդայի նահանգային բանտ, Բրեդֆորդ շրջան, ԱՄՆ), ամերիկացի սերիական մարդասպան, առևանգող և նեկրոֆիլ, որը գործել է 1970-ական թվականներին։ Նրա զոհերն են դարձել երիտասարդ աղջիկներն ու կանայք։ Զոհերի հստակ թիվն անհայտ է։ Իր մահապատժից որոշ ժամանակ առաջ խոստովանել է 36 մարդասպանությունների կատարումը, որոնք իրականացրել է 1974-ից 1978 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։ Զոհերի իրական թիվը կարող է ավելին լինել (ավելի քան 100 մարդ)։
Թեդ Բանդի անգլ.՝ Theodore Robert Bundy | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 24, 1946(1946-11-24)[1][2] |
Ծննդավայր | Բերլինգթոն, Վերմոնտ, ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 24, 1989(1989-01-24)[1][2] (42 տարեկան) |
Մահվան վայր | Ֆլորիդայի նահանգային բանտ, Բրեդֆորդ շրջան, ԱՄՆ |
Գերեզման | Կասկադյան լեռներ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | մեթոդիզմ[3] և Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի[4] |
Կրթություն | Վաշինգտոնի համալսարան, Փյուջեթ Սաունդի համալսարան, Յուտայի համալսարան, Թեմփլի համալսարան և Woodrow Wilson High School? |
Մասնագիտություն | հոգեբան և սերիական մարդասպան |
Ամուսին | անհայտ |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Ted Bundy Վիքիպահեստում |
Զոհերի վստահությունը շահելու նպատակով Բանդին օգտագործել է իր հմայքը։ Սովորաբար տղամարդը նրանց հետ ծանոթանում էր հասարակական վայրերում՝ կեղծ վնասվածք ցույց տալով կամ իրեն ներկայացնելով որպես իշխանության ներկայացուցիչ, որպեսզի հետո առանձին վայրում առևանգեր, կտտանքների ենթարկեր, բռնաբարեր և սպաներ նրանց։ Երբեմն նա ներխուժում էր զոհերի տներ, մահակով ծեծում էր նրանց, բռնաբարում և խեղդամահ էր անում։ Առևանգված աղջիկների սպանությունից հետո Բանդին աղջիկների դիակները բռնաբարում էր[5], ապա մասնատում. առնվազն 12 զոհերի գլուխներ սղոցել է, տարել է իր բնակարան և պահել այնտեղ որպես հուշանվեր[6]։ Զոհերի որոշ պահպանված մարմիններից (Լիզա Լևի) երևում է, որ Բանդին զբաղվել է կաննիբալիզմով[7]։
Կենսագիր Էն Ռուլը նկարագրել է նրան որպես «սադիստի և սոցիոպատի, ով հաճույք էր ստանում զոհի ցավից և մահվան ու նույնիսկ դրանից հետո ունեցած իշխանության զգացումից»[8]։ Բանդին իրեն նկարագրել է որպես «ամենաանսիրտ շան որդին, որին դուք երբևէ կարող եք հանդիպել»[9][10]։
Թեդ Բանդիին մահապատժի են ենթարկել էլեկտրական աթոռի վրա 1989 թվականի հունվարի 24-ին Ֆլորիդայում։