Թեթրի Ծղարո
From Wikipedia, the free encyclopedia
Թեթրի Ծղարոն (վրաց.՝ თეთრი წყარო), քաղաք է Վրաստանի հարավում, Քվեմո Քարթլի երկրամասում, Թեթրի Ծղարոյի մունիցիպալիտետի վարչական կենտրոնը, Թրիալեթի լեռնաշղթայի հարավային լանջին, Թբիլիսիից 59 կմ հարավ–արևմուտք։ Թեթրի Ծղարոյով է անցնում Թբիլիսի–Մառնեուլի–Ծալկա խճուղին։ Բնակչությունը՝ ▲4427 մարդ (2023)[1]։ Կան պանրի և պահածոների գործարաններ։ Ունի միջնակարգ դպրոցներ, գրադարան, կուլտուրայի տուն, 2 կինոթատրոն, հիվանդանոց։ 1930–41-ին տպագրվել է «Կոլխոզային ուղի» հայերեն թերթը։ Հայերը եկել են Բասեն, Լոռի, Խաչեն գավառներից և Էրզրումի նահանգից։ Քաղաքի շրջակայքում կան պատմական հուշարձաններ։
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք | |||
---|---|---|---|
Թեթրի Ծղարո | |||
վրաց.՝ თეთრი წყარო | |||
| |||
Երկիր | Վրաստան | ||
Մխարե | Քվեմո ՔարթլիՔվեմո Քարթլի | ||
Մունիսիպալիտետ | Թեթրի Ծղարոյի | ||
Այլ անվանումներ | Բելի կլյուչ | ||
Տվյալ կարգավիճակում | 1966 թվականից | ||
ԲԾՄ | 1180 մետր | ||
Բնակչություն | ▲4427 մարդ (2023)[1] | ||
Ազգային կազմ | վրացիներ | ||
Կրոնական կազմ | Վրաց ուղղափառ եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Փակել