Թեղուտի անտառ - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Թեղուտի անտառ.

Թեղուտի անտառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թեղուտ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։Անհիմն հղումները ենթակա են հեռացման։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։
Թեղուտի անտառահատումները
Թեղուտի անտառահատումները

Թեղուտի անտառ, գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիսային մասում, Գուգարաց լեռների հյուսիսահայաց լանջերի 700-2200 մ բարձրությունների վրա։ Տեղանքը մասնատված է բազմաթիվ ձորերով և ձորակներով։ Ռելիեֆի մասնատվածությամբ պայմանավորված կարճ հեռավորությունների վրա առկա են միկրոկլիմայական, հողային, անտառային խիստ բազմազան պայմաններ։ Տարածքի կլիման բարխառն է և կլոր տարին համեմատաբար խոնավ։ Տեղումների միջին տարեկան քանակը կազմում է 640 մմ է։ Ձմեռը բավականին ցուրտ է, գարունը՝ բարեխառն-ցուրտ, ամառը՝ բարխառն շոգ և երկարատև, աշունը՝ տաք և երկարատև։

Հողերը տիպիկ անտառային են՝ գորշ, դարչնագույն-գորշ և գորշավուն։ Գերակշռում են մեծ հզորության ծանր հողերը, հարուստ են հումուսով և թույլ ջրաթափանց են։ Հողի մակերևույթը ծածկված է փուրխր անտառային թաղիքով։

Տարածքի գերակշռող բուսականությունը հաճարենու անտառներն են և նրա մնացորդները, որոնք սովորաբար զբաղեցնում են հյուսիսային, հյուսիսարևելյան և հյուսիսարևմտյան կողմանդրության լանջերը։

Թեղուտի անտառը Հայաստանում ամենալավ պահպանված անտառային տարածքներից է՝ հարուստ կենսաբազմազանությամբ, այդ թվում՝ շուրջ 200 բուսատեսակով, կաթնասունների 55, թռչունների 86, սողունների 10 և երկկենցաղների 4 տեսակներով։ Այս բուսատեսակներից և կենդանատեսաներից շատերը հազվադեպ հանդիպող են և գտնվում են ոչնչացման եզրին, իսկ 6 բուսատեսակ և 26 կենդանատեսակ ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում։


{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Թեղուտի անտառ
Listen to this article