Թեղուտ (Լոռու մարզ) - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Թեղուտ (Լոռու մարզ).

Թեղուտ (Լոռու մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թեղուտ (այլ կիրառումներ)
Գյուղ
Թեղուտ
Երկիր
 
Հայաստան
ՄարզԼոռի
Մակերես9.51 կմ²
ԲԾՄ750 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն693[1] մարդ (2004)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունթեղուտեցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքlori.mtad.am/about-communities/499/ (հայ.)
##Թեղուտ (Լոռու մարզ) (Հայաստան)
Red pog.png

Թեղուտ, գյուղ Լոռու մարզում՝ մարզկենտրոն Վանաձորից 70 կմ հյուսիս-արևելք։ Գյուղը տեղակայված է Դեբեդի վտակ Շնող գետի աջ ափին, Ալավերդի քաղաքից 18 կմ հեռավորության վրա՝ լեռնային անտառոտ վայրում։ Գյուղը հիմնադրվել է հարևան Շնող գյուղի բնակիչների կողմից 20 դարի սկզբին։ Բնակիչների նախնիները մասամբ բնիկ լոռեցի են, մասամբ տեղափոխվել են տարածաշրջան Արցախից, Ջավախքից, Սյունիքից, Սևանի ավազանից XVII- XVIII դարերում։ Գյուղի անունը կապված է ներկայիս գյուղի կենտրոնական մասում գտնվող հին Թեղուտ գյուղի հետ, որը թալանվել է լեզգինների կողմից, իսկ բնիկ բնակչությունը ոչնչացվել է և գերեվարվել։ Շնող գետի ավազանում գտնվող մի շարք այլ հայկական գյուղեր (Ձորիգեղ, Գիլիգեղ, Մանստև, Ախեթք, Դուքանաձոր) նույնպես ոչնչացվել են XVIII դարի լեզգիական ավերիչ արշավանքների հետևանքով։

Բնակչություն

Թեղուտի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 288 475 762 861 639 746 693

Տնտեսություն

Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ և բանջարաբուծությամբ։ Բնակչության մեծ մասը աշխատում է Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայր(չաշխատող հղում) ում։

Օգտակար հանածոներ

Թեղուտում կան երկնագույն փիրուզի, պղնձի և մոլիբդենի պաշարներ։

Պատմամշակութային կոթողներ

Գյուղի շրջակայքում կան միջնադարյան պատմաճարտարապետական կոթողներ՝ “Մանստևի” մենաստանը (13 դ.), Վարդան զորավար կոթողը (13-14 դդ.), 10-17 դդ. եկեղեցիներ, “Բայրել” (10-13 դդ.), “Ձորի գյուղ” (14 դ.) և “Ագեղցի” մատուռները։

Հասարակական կառույցներ

Թեղուտն ունի միջնակարգ դպրոց, ակումբ, մանկապարտեզ, գրադարան, կինո և բուժկայան[3]։

Ծանոթագրություններ

  1. Լոռու մարզի մարդահաշիվ
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 82»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2013 Հոկտեմբերի 26 
  3. «Թեղուտ»։ Վերցված է 2013 Փետրվարի 19 
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Թեղուտ (Լոռու մարզ)
Listen to this article