Թեղուտ (Խլաթի գավառ) - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Թեղուտ (Խլաթի գավառ).

Թեղուտ (Խլաթի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թեղուտ (այլ կիրառումներ)
Գյուղ
Թեղուտ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակԽլաթի գավառակ
Այլ անվանումներԴեղուտ, Թեղրուտ, Թեղուրտ, Սեղրուտ, Սեղուրտ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1728 մարդ (1909)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունթեղուտեցի
Ժամային գոտիUTC+3
##Թեղուտ (Խլաթի գավառ) (Աշխարհ)
Red pog.png

Թեղուտ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խլաթի գավառակում։ Գտնվում էր Խլաթ քաղաքից 8 կմ հարավ-արևմուտք՝ Նեմրութ լեռան հյուսիսային փեշերին։

Պատմություն

1881 թվականին Թեղուտում երկրաշարժ է եղել, որի պատճառով բնակիչների մի մասը լքել է գյուղը, բայց հետո վերադարձել և շենացրել են այն։

1895 թվականին գյուղը ենթարկվել է ջարդի, 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ այն վերջնականապես ավերել։ Բնակչության մի մասին կոտորել են, իսկ մյուսին տարագրել։

Բնակչություն

1882 թվականին ուներ 1473, իսկ 1909 թվականին՝ 1728 բնակիչ։ 1915 թվականին Թեղուտը Խլաթի գավառակի ամենամարդաշատ բնակավայրն էր։

Պատմամշակույթային կառույցներ

Թեղուտում մոտ էր գտնվում Թեղուտի Ս. Հովհաննես վանքը։

Նշանավոր մարդիկ

Այս գյուղում է ծնվել աշուղ Բանգին[1]։

Աղբյուրներ

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 434
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Թեղուտ (Խլաթի գավառ)
Listen to this article