Թեղուտ (Տավուշի մարզ)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ | ||
---|---|---|
Թեղուտ | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Տավուշ | |
Մակերես | 9.5 կմ² | |
ԲԾՄ | 1150 մ | |
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1 421[1] մարդ (2008) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | թեղուտեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Պաշտոնական կայք | tavush.mtad.am/about-communities/723/ (հայ.) | |
|
Թեղուտ, գյուղ Հայաստանի Տավուշի մարզում, մարզկենտրոնից 28 կմ հարավ-արևմուտք, Դիլիջան-Իջևան ճանապարհի վրա, Աղստև գետի ձախափնյակում։ Գյուղի մակերեսը 9,5 կմ քառակուսի է։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1550 մ, գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +19 C, ձմռանը՝ -2 C։
Պատմություն
Գյուղը հիմնադրվել է 1925 թվականին այն սկզբում եղել է նախկին Ջարխեչ գյուղի թաղամասերից մեկը, հետագայում որպես առանձին գյուղ անվանվել է Հաղարծին, այնուհետև՝ Թեղուտ։ Գյուղը առանձին բնակավայրի կարգավիճակ է ստացել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 1993 թվականի նոյեմբերի 5-ի որոշմամբ։
Բնակչություն
Թեղուտի ազգաբնակչության փոփոխությունը.[2]
Տարի | 1831 | 1959 | 1970 | 1987 | 2001 | 2004 | 2012 |
---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 267 | 613 | 770 | 1234 | 1353 | 1239 | 1434 |
Տնտեսություն
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և բանջարեղենի մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ
Թեղուտից 5 կմ հյուսիս, “Ճեռի հողեր” հանդամասում, գտնվել են Հայոց թագավոր Արտաշես Ա-ի (189-160 մ.թ.ա.) թողած երկու սահմանաքարերը արամեերեն գրով։ Թեղուտից մի քանի կիլոմետր հեռավորության վրա են գտնվում Հաղարծին և Ջուխտակ վանքերը։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ Տավուշի մարզի մարդահաշիվ (անգլ.)
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 80»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2014 Մայիսի 13
|
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.