Թեմզայի Ռիչմոնդ
From Wikipedia, the free encyclopedia
Թեմզայի Ռիչմոնդ (անգլ.՝ London Borough of Richmond upon Thames, произношение (օգնություն • ինֆո)), Լոնդոնի 32 շրջաններից (բորոներից) մեկը։ Գտնվում է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի «Ներքին Լոնդոն» կոչվող հատվածում, նրա կենտրոնից 13 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք, երկաթուղու երեք գծերի (ուղղությունների) հատման շրջակայքում։ Լոնդոնի միակ շրջանն է, որ ընկած է Թեմզայի զույգ ափերին[2]։ Զբաղեցնում է 57,41 քառակուսի կիլոմետր տարածք[3]։ 2011 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 187 500[4]։ Կառավարվում է շրջանային խորհրդի կողմից։ Բաժանված է 19 թաղամասերի (is divided into nineteen wards)[5]։ Այստեղ է գտնվում Լոնդոնի ամենաընդարձակ զբոսայգին և տեսարժան այլ վայրեեր, որոնք ապահովում են բազմաթիվ բրիտանացի և օտարերկրյա զբոսաշրջիկների այցելություններն այս շրջան;
Բնակավայր | |||
---|---|---|---|
Թեմզայի Ռիչմոնդ | |||
| |||
Երկիր | Միացյալ Թագավորություն | ||
Հիմնադրված է | ապրիլի 1, 1965 թ. | ||
Մակերես | 57,407 կմ² | ||
Բնակչություն | ▼194 894 մարդ (2022)[1] | ||
Ժամային գոտի | UTC+0 և UTC+1 | ||
Փոստային դասիչ | TW, SW և KT | ||
Պաշտոնական կայք | richmond.gov.uk | ||
| |||
Ռիչմոնդը դասվում է Լոնդոնի առավել բարձրահամբավ (պրեստիժային) շրջանների շարքին, թեև անշարժ գույքի գների տեսակետից զիջում է Բելգրեյվին, Նայթսբրիջին, Չելսիին, Քենսիգտոնին և Համփսթեդին[6]։