ամերիկյան քաղաքականություն From Wikipedia, the free encyclopedia
Լադա Թեմմի Դակուորտ (անգլ.՝ Ladda Tammy Duckworth, մարտի 12, 1968[2], Բանգկոկ, Թաիլանդ[3]), ամերիկացի զինծառայող և քաղաքական գործիչ, Դեմոկրատական կուսակցության անդամ, ԱՄՆ բանակի պաշտոնաթող փոխգնդապետ, Իլինոյս նահանգից ԱՄՆ սենատոր (2017 թվականի հունվարի 3-ից)։
Թեմմի Դակուորտ անգլ.՝ Tammy Duckworth | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Մանոայի հավայան համալսարան, Էլիոթի միջազգային հարաբերությունների դպրոց[1], Հավայան կղզիների համալսարան[1], Հյուսիսային Իլինոյսի համալսարան[1], Կապելլայի Համալսարան, Ուիլյամ Մակքինլիի անվան ավագ դպրոց (1985)[1], Բանգկոկի միջազգային դպրոց, Սինգապուրի ամերիկյան դպրոց և Ջակարտայի միջմշակութային դպրոց |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, ուղղաթիռի օդաչու և ոչ գեղարվեստական գրող |
Ծննդյան օր | մարտի 12, 1968[2] (56 տարեկան) |
Ծննդավայր | Բանգկոկ, Թաիլանդ[3] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | անգլ.՝ Ladda Tammy Duckworth |
Կայք՝ | duckworth.senate.gov |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ծնվել է Բանգկոկում, նախկին ծովային հետևակային, որը նաև դիվանագետ էր՝ ֆրենկ Դակուորտի և Լամայի Սոմպորնպայրինի դուստրն էր, մանկուց գիտեր թաիլանդերեն[4]։
1985 թվականին Հոնոլուլուում ավարտել է նախագահ Մաք-Քինլիի անվան դպրոցը, 1989 թվականին Հավայան Մանոայի համալսարանում ստացել է արվեստի բակալավրի աստիճան, 1992 թվականին՝ Ջորջ Վաշինգտոնի համալսարանում արվեստի մագիստրոսի աստիճան։
Համալսարանն ավարտելուց հետո իր համար դիվանագիտական կարիերա էր ծրագրել, սակայն ցուցակագրվել է պահեստազորի սպաների պատրաստման կորպուսին՝ զինվորականների կյանքի մասին ավելի շատ իմանալու համար։ 1992 թվականին ընդունվել է որպես պահուստային, 1993 թվականին ընդունվել Է Ֆորտ Ռաքեր (Ալաբամա) թռիչքային դպրոց։ 2003 թվականին, պատրաստվելով դոկտորական աստիճան ստանալ Հյուսիսային Իլինոյսի համալսարանում, անդամակցել է Իլինոյսի Ազգային գվարդիային և գնացել Իրաք։ 2004 թվականի նոյեմբերի 12-ին Sikorsky UH-60 Black Hawk-ի անձնակազմի կազմում մասնակցել է Ֆալուջայի համար մղվող մարտին, ուղղաթիռը բախվել է, և Դակուորտը ծանր վնասվածքների հետևանքով զրկվել է երկու ոտքերից[5]։
2004 թվականի դեկտեմբերի 3-ին պարգևատրվել է մանուշակագույն սրտի մեդալով, երեք շաբաթ անց, գտնվելով Ուոլթեր Ռիդի բժշկական կենտրոնում, կապիտանից անցում է կատարել մայորի, պարգևատրվել է նաև օդային մեդալով և ԱՄՆ բանակի Երախտագիտության մեդալով։ Կարևոր դեր է խաղացել Intrepid Foundation կազմակերպության ստեղծման գործում, որն օգնություն է ցուցաբերում զինված ուժերի վետերանների վերականգնման հարցում[6]։
2006 թվականին անհաջող փորձ է ձեռնարկել ԱՄՆ ներկայացուցիչների պալատում ընտրվելու համար, 2006 թվականից 2009 թվականներին եղել է Իլինոյսի նահանգի վետերանների գործերի դեպարտամենտի տնօրենը, 2009 թվականից 2011 թվականներին՝ ԱՄՆ-ի վետերանների գործերի նախարարի օգնականը։ 2012 թվականին դարձել Է Դեմոկրատական կուսակցության ազգային կոնվենցիայի պատվիրակ և ընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ (պաշտոնն ստանձնել է 2013 թվականի հունվարի 3-ին)[7]։
2015 թվականին փիլիսոփայության դոկտորի աստիճան է ստացել Մինեապոլիսի Կապելլայի վճարովի օնլայն համալսարանում, բայց 2016 թվականի ամռանը հրապարակավ վճարովի ուսումնական հաստատություններն անվանել է «գիշատիչ»[8]։
2016 թվականի նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ի Սենատի ընտրություններում հաղթել է հանրապետական Մարկ Քըրքը, ինչի շնորհիվ Իլինոյսից սենատորական երկու տեղերը հայտնվել են դեմոկրատների տրամադրության տակ[9]։
Ամուսնացած է Ազգային գվարդիայի մայոր Բրայան Բաուլսբիի հետ (Bryan W. Bowlsbey) 1993 թվականից։ 2014 թվականին լույս աշխարհ է բերել առաջին դստերը, որին անվանել են Աբիգայլ Օ'Կալանի Բաուլսբի (աղջկա միջին անունը Հավայի նահանգի ավանդական անուն է, նրան առաջարկել է այդ նահանգից սենատոր Դենիել Ակակա, քանի որ թեմի Դակուորտը դեռահասության տարիքից ապրել է Հավայաի նահանգում), իսկ 2018 թվականին երկրորդը՝ Մեյլ Փերլ Բաուլսբին[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.