Թեյթ Մոդեռն
From Wikipedia, the free encyclopedia
Թեյթ Մոդեռն[11] (անգլ.՝ Tate Modern), Լոնդոնի մոդեռնիզմի և ժամանակակից արվեստի թանգարան է։ Թեյթ Մոդեռնը պատկանում է Թեյթ թանգարանների խմբին ՝ Թեյթ բրիտանական պատկերասրահի Tate Britain, Թեյթ Լիվերպուլի Tate Liverpool, Թեյթ Սենտ Այվսի Tate St Ives և Թեյթ Օնլայինի Tate Online հետ[12]։ Թեյթ թանգարանների խմբում ցուցադրվում են բրիտանական ազգային հավաքածուներ 1500 թվականից։ Թեյթ Մոդեռնում գտնվում են համաշխարհային ճանաչում ունեցող արվեստի գործեր, որոնք ստեղծվել են 1900 թվականից սկսած։ Թեյթ Մոդեռնը մտնում է աշխարհի ամենաշատ այցելվող թանգարանների ցանկի կազմի մեջ[13]։ Թեյթ Մոդեռնը համարվում է մոդեռնիզմի և ժամանակակից արվեստի աշխարհի ամենամեծ թագարաններից մեկը։ Ինչպես Լոնդոնի մյուս թանգարաններում Թեյթ Մոդեռնում նույնպես մուտքն անվճար է, սակայն լինում են ցուցահանդեսներ, որոնց մուտքը վճարովի է։
Թեյթ Մոդեռն | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ, non-departmental public body? և ազգային թանգարան |
Երկիր | Միացյալ Թագավորություն[1][2] |
Տեղագրություն | Սաութուրք |
Վայր | Bankside? |
Մասն է | Թեյթ |
Պատկանում է | Թեյթ |
Հասցե | Bankside, London, SE1 9TG[3]SE1 9TG |
Հիմնադրվել է | 1992[4] |
Հիմնադիր | Հենրի Թեյթ[5] |
Մակերես | 35 000 քառակուսի մետր |
Այցելուներ | 6 098 340 մարդ (2019)[6] և 1 156 037 մարդ (2021)[7] |
Տնօրեն | Frances Morris?[8], Lars Nittve?[9], Vicente Todoli?[10] և Chris Dercon?[10] |
Կայք | tate.org.uk/visit/tate-modern(անգլ.) |