From Wikipedia, the free encyclopedia
Թեյլոր Կիտչ (անգլ.՝ Taylor Kitsch, ապրիլի 8, 1981[1], Քելոունա, Regional District of Central Okanagan, Բրիտանական Կոլումբիա, Կանադա[2]), կանադացի դերասան է և մոդել։
Թեյլոր Կիտչ անգլ.՝ Taylor Kitsch | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 8, 1981[1] (43 տարեկան) |
Ծննդավայր | Կելոունա |
Կրթություն | Լեթբրիջի համալսարան և Gleneagle Secondary School? |
Քաղաքացիություն | Կանադա |
Մասնագիտություն | Դերասան, ռեժիսոր, սցենարիստ, մոդել |
Ժանրեր | Դրամա, Թրիլեր, Մարտական |
Ընտրանի | Ջոն Քարթեր |
taylor-kitsch.com | |
Թեյլոր Կիտչը ծնվել է 1981 թ.-ի ապրիլի 8-ին Կելոունայում։ Նա ունի 2 մեծ եղբայր և 2 փոքր քույր։ Փոքր ժամանակ նա ցանկանում էր դառնալ պրոֆեսիոնալ հոկեյիստ, խաղացել է բրիտանական «BCHL» խմբում։ Ծնկի վնասվածքի պատճառով դադարեցրել է հոկեյիստի կարիերան։ 2002 թ.-ին նա տեղափոխվել է Նյու Յորք։
2 տարի անց նա պայմանագիր է ստորագրում «Untitled Entertainment» արտադրական խմբի հետ, որտեղ աշխատում է որպես մոդել։
Կիտչը ֆիլմերի ասպարեզում հանդես է գալիս 2006 թ.-ից։ Նրա առաջին դերերից է եղել ֆուտբոլիստի դերը՝ «Գիշերային հինգշաբթու կրակները» ֆիլմում։ Դրանից հետո նրան հրավիրել են խաղալու «Գործարք սատանայի հետ» ֆիլմում, որում նա խաղացել է գլխավոր դերերից մեկը։ 2008 թ.-ի փետրվարին նա կնքել է պայմանագիր «Իքս մարդիկ» ֆիլմում Գամբիտայի դերի համար։ 2010 թ.-ին նա խաղացել է «Խենթերի ակումբ» ֆիլմում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.