Թենեսի Ուիլյամս
From Wikipedia, the free encyclopedia
Թենեսի Ուիլյամս (իսկական ունունը՝ Թոմաս Լանիր Ուիլյամս III (անգլ.՝ Thomas Lanier "Tennessee" Williams III); մարտի 26, 1911(1911-03-26)[2][3][3][…], Columbus, Միսսիսիպի, ԱՄՆ[4] - փետրվարի 25, 1983(1983-02-25)[2][3][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5][6][4]), ամերիկացի դրամատուրգ։ Սովորել է Միսսուրիի և Այովայի համալսարաններում։ Իրականության քննադատական ընկալումը («Ապակե գազանանոցը», 1945), օտար շրջապատում մեռնող հերոսների նկատմամբ կարեկցանքը («Ցանկություն» տրամվայը», 1947, «Օրփեոսը իջնում է դժոխք», 1955) Ուիլյամսի պիեսների ուժեղ կողմն են։
Թենեսի Ուիլյամս անգլ.՝ Tennessee Williams | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Thomas Lanier Williams[1] |
Ծնվել է | մարտի 26, 1911(1911-03-26)[2][3][3][…] |
Ծննդավայր | Columbus, Միսսիսիպի, ԱՄՆ[4] |
Վախճանվել է | փետրվարի 25, 1983(1983-02-25)[2][3][3][…] (71 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5][6][4] |
Գերեզման | Calvary Cemetery |
Մասնագիտություն | դրամատուրգ, վիպասան, սցենարիստ, բանաստեղծ և գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ[7] |
Կրթություն | Այովայի համալսարան, Վաշինգտոնի համալսարան Սենտ Լուիսում, Միսուրիի համալսարան, Նոր Դպրոց, University City High School? և Soldan International Studies High School? |
Ժանրեր | spoken drama? |
Ուշագրավ աշխատանքներ | The Glass Menagerie?, Տրամվայ «Ցանկություն», The Rose Tattoo? և Cat on a Hot Tin Roof? |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Աշխատավայր | Նոր Դպրոց |
Պարգևներ | |
Ներշնչվել է
| |
Tennessee Williams Վիքիպահեստում |
Նատուրալիզմի, մոդեռնիզմի և ժամանակակից փիլիսոփայության մեջ իդեալիստական ուղղությունների ազդեցությունն են կրում «Իգուանի գիշերը» (1961) դրաման, «Հրեշային երկիր» (1970) ժողովածուի պիեսները և այլ գործեր։ «Պլաստիկ թատրոնի» իր ըմբռնումներին համապատասխան՝ Ուիլյամսը գլխավոր դերը հատկացնում է ո՛չ գրական միջոցներին, այլ՝ դեկորացիաներին, միզանսցեններին, լուսային ու երաժշտական էֆեկտներին։
Ուիլյամսի պատմվածքները («Ութ օրինավոր մոլագար կանայք», 1974, ժող․) թեմատիկայով և գեղարվեստորեն մոտ են իր դրամատուրգիային։