Թեոֆիլ Գոթիե
ֆրանսիացի գրող / From Wikipedia, the free encyclopedia
Պիեռ Ժյուլ Թեոֆիլ Գոթիե (ֆր.՝ Pierre Jules Théophile Gautier, օգոստոսի 30, 1811(1811-08-30)[2][3][4][…], Տարբ[2][5][6] - հոկտեմբերի 23, 1872(1872-10-23)[7][2][3][…], Նյոյի սյուր Սեն[2][6]], ֆրանսիացի գրող, քննադատ։ Պառնասյան դպրոցի սկզբնավորողներից։
Թեոֆիլ Գոթիե ֆր.՝ Théophile Gautier | |
---|---|
Ծննդյան անուն | ֆր.՝ Jules Pierre Théophile Gautier[1] |
Ծնվել է | օգոստոսի 30, 1811(1811-08-30)[2][3][4][…] |
Ծննդավայր | Տարբ[2][5][6] |
Վախճանվել է | հոկտեմբերի 23, 1872(1872-10-23)[7][2][3][…] (61 տարեկան) |
Վախճանի վայր | Նյոյի սյուր Սեն[2][6] |
Գերեզման | Մոնմարտր գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա[8] |
Կրթություն | Շարլեմաժ լիցե և Լյուդովիկոս Մեծի լիցեյ |
Գրական ուղղություններ | ռոմանտիզմ և պառնասիանիզմ |
Անդամակցություն | Հելիոգրաֆիական ընկերություն, Jeune-France? և Գեղեցիկ արվեստների ազգային ընկերություն |
Աշխատավայր | Le Figaro |
Պարգևներ | |
Ամուսին | Ernesta Grisi? |
Համատեղ ապրող | Կառլոտա Գրիզի, Ernesta Grisi? և Eugénie Fort? |
Զավակներ | Ժուդիթ Գոթիե, Էստել Գոթիե և Թեոֆիլ Գոթիե |
Théophile Gautier Վիքիպահեստում |
Վաղ շրջանի ստեղծագործություններում՝ «Բանաստեղծություններ» (1830 թ.), «Ալբերտուս» (1833 թ.), «Մահվան կատակերգություն» (1838 թ.), նկատելի է բայրոնական ոգին։ Լավագույն ժողովածուներից է «Արծնապատկերներ և խեցեքանդակներ» (1852 թ.) քնարական բանաստեղծությունների գիրքը։
Գոթիեն «Նոր արվեստ» (1852 թ.) գրքում յուրովի հիմնավորել է «արվեստն արվեստի համար» սկզբունքը։
Գրել է նաև արձակ «Մումիայի վեպը» (1858 թ.), «Ֆրակաս նավապետը» (1863 թ.), պատմվածքներ։
Գրաքննադատական գործերից հայտնի են՝ «Գրոտեսկներ» (1844 թ., 15-17-րդ դարերում մոռացված բանաստեղծների մասին), «Ռոմանտիզմի պատմությունը» (1874 թ., հետմահու), ակնարկ Շառլ Բոդլերի մասին։